Գլխավոր տեղեկություն
Номер
N 670
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2007-01.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.597
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.07.2001
Дата вступления в силу
18.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2012

040.0670.25.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2001 թվականի N 670
քաղ. Երևան

 

 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը (կցվում է).

բ) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) հասարակական միավորումների, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ու միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը.

(«ա» ենթակետը փոփ. 27.09.07 N 1117-Ն) 

բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի.

գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև հաշվառված հիմնարկները հաշվառման կամ վերահաշվառման ենթակա չեն.

դ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև հաշվառված հիմնարկների վկայականները ենթակա են փոփոխման` դրանց կողմից իրենց գրանցման (հաշվառման) փաստաթղթերում կատարված փոփոխությունները կամ լրացումները հաշվառելու դեպքում կամ հիմնադրի դիմումի հիման վրա` ցանկացած ժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հաստատել իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման քարտերի ձևերը, հաշվառման վկայականի և քարտերի լրացման կարգերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական ու համայնքային հիմնարկները (այսուհետ` առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ)Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հաշվառման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն) 

2. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները ենթակա են հաշվառման` սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

(«ա» ենթակետը փոփ.,լրաց. 27.09.07 N 1117-Ն) 

բ) հիմնադրի կանոնադրության և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթերի պատճենը.

(«բ» ենթակետը լրաց. 27.09.07 N 1117-Ն) 

գ) հիմնադրի պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

դ) իրավասու մարմնի որոշումն առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.

(«դ» ենթակետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

դ1. առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները).

(«դ1» ենթակետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

ե) առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից և (կամ) վավերացված հիմնադրի կնիքով.

(«ե» ենթակետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական, համայնքային հիմնարկների հաշվառման համար չեն ներկայացվում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը:

Սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(3-րդ կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

4. Օտարերկրյա իրավաբանական անձինք առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում են հայերեն` հյուպատոսական վավերացմամբ կամ հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված: Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի` նման լիազորություններ ունենալու մասին:

(4-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն) 

5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունների փոփոխությունները (այսուհետև` փոփոխություններ) ենթակա են հաշվառման, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) կատարված փոփոխությունները.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի փոփոխությունների հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

 (5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

6. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված հաշվառումներն իրականացվում են սույն կարգին համապատասխան, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) («ա» ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

բ)  («բ» ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

գ)  («գ» ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

դ)  («դ» ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

ե) («ե» ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

(6-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն) 

6.1. միաձուլման դեպքում`

1) միաձուլվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միաձուլվող առանձնացված uտորաբաժանումների, հիմնարկների հաշվառման վկայականների պատճենները.

(6.1 կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

6.2. միացման դեպքում`

1) միացող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միացող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների հաշվառման վկայականների պատճենները.

(6.2 կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

6.3. բաժանման դեպքում`

1) բաժանվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են բաժանվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները.

(6.3 կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

6.4. առանձնացման դեպքում`

1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները.

(6.4 կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

6.5. վերակազմավորման դեպքում`

1) վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները:

(6.5 կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

7. Առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) հաշվառման վկայականը.

դ) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ գործունեությունը դադարող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը չեն ունեցել կնիք, կամ կնիքը հանձնված է սահմանված կարգով,

(«դ» ենթակետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

ե) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ կատարված են «Արխիվային գործի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջները:

 («ե» ենթակետը լրաց. 27.09.07 N 1117-Ն)

Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու համար, բացի սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերից, անհրաժեշտ է նաև ներկայացնել հարկային մարմինների կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին, հիմնադրի կողմից տրված տեղեկանք, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը:

(7-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

8. Հասարակական միավորումների, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները,  հիմնարկները հաշվառելու (փոփոխությունները հաշվառելու, հաշվառումից հանելու) համար սույն կարգով սահմանված համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

(8-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

9. Բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների, առանձնացված ստորաբաժանումները հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի, որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպման դեպքում հաշվառումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմավորման հաշվառման, որն իրականացնում է հաշվառումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը:

(9-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

10. Պետական ռեգիստրը (կենտրոնական մարմինը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանումը) ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Պետական, համայնքային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

11. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո հաշվառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են քարտում, դրանք ստորագրվում ու կնքվում են համապատասխան պաշտոնատար անձի կողմից և անհրաժեշտ տեղեկություններ գրառվում պետական գրանցամատյանում, անհրաժեշտության դեպքում դրանք ծածկագրավորվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի տրամադրած ծածկագրերին համապատասխան, և դիմողին տրվում է հաշվառման վկայական (փոփոխությունների կատարման դեպքում` համապատասխան նշումով ներդիր, հաշվառումից հանելու դեպքում` համապատասխան տեղեկանք): Հաշվառումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:

(11-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

12. Պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) անվանումը.

բ) պետական գրանցամատյանում հաշվառման համարը.

գ) հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

դ) հաշվառման վկայականի սերիան և համարը.

ե) ծածկագիրը.

զ) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանումը (ֆիրմային անվանումը), գրանցման տվյալները).

է) գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ.

ը) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության (հաշվառման) վայրը).

(«ը» ենթակետը փոփ. 27.09.07 N 1117-Ն) 

թ) գործունեության դադարման դեպքում` նշում դրա մասին:

13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (վարչությունը) փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են կատարել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) և տալ համապատասխան վկայական (փոփոխությունների կատարման դեպքում` համապատասխան նշումով ներդիր, հաշվառումից հանելու դեպքում` համապատասխան տեղեկանք): Oտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը հաշվառումից հանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատաuխան հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո` սույն կետում նշված ժամկետում: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման դեպքում կանոնադրության վրա հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

(13-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն) 

14. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման համար ներկայացված փաստաթղթերի անլիարժեքությունը և անհամապատասխանությունն օրենքների պահանջներին հիմք են հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելու համար:

(14-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

15. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվում է գրավոր` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

(15-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

16. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

(16-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն)

17. Հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

01 Ա Բ 000000

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

________________________________________________________________

________________________________________________________________

Հաշվառված է պետական ռեգիստրի _________________________________ կողմից

(ստորաբաժանման անվանումը)

Հաշվառման համարը _________________________________________________

Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _________________________________

Ծածկագիրը ______________________________________________________

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.

 

Ն Ե Ր Դ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Վկայական ________________________________________________________ _________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

_______________________________________________________________ _________________________________________________________________

Հիմնադրի անվանումը _________________________________________________ _________________________________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________________ _________________________________________________________________

Այլ տեղեկություններ _________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:

 

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.07.2012, N 940-Ն 18.08.2012, N 670
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 670
17.02.2011, N 117-Ն 01.03.2011, N 670
27.09.2007, N 1117-Ն 11.10.2007, N 670
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան