Գլխավոր տեղեկություն
Номер
N 1596-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1248
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2006
Дата вступления в силу
09.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1596-Ն

«ԱՊԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման ձևով ստեղծել «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

ա) հանրակրթական ավագ դպրոցի սովորողների կրթական և լրացուցիչ ռազմահայրենասիրական այլ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի անչափահասների և անապահով երեխաների կրթական և ռազմահայրենասիրական պատրաստությանը,

բ) հանրակրթական և ռազմահայրենասիրական լրացուցիչ կրթական ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորմանը նպաստելը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին և հայրենիքին ծառայելուն,

գ) սովորողների նախապատրաստումը ռազմական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),

բ) հրատարակչական գործ,

գ) անշարժ գույքի հանձնում վարձակալության,

դ) այլ ծառայությունների մատուցում,

ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ:

4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Ապարանի Գայի փողոցում գտնվող նախկին ուսումնարանի շենքային համալիրից` 2300 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 7358.710 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը, 180 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 383.682 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ճաշարանը, 270 քառ. մետր ու 1314.066 սկզբնական հաշվեկշռային արժեքով մարզադահլիճը, 20 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 2720 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ենթակայանը (տրանսֆորմատոր) և 40 քառ. մետր պահակատունը հետ վերցնել և ամրացնել «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը գերազանցող և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը կազմակերպությանն ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

6. Սահմանել, որ անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանն ամրացված և պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական ու անշարժ գույքի վարձակալության հանձնումից ստացված միջոցները, ինչպես նաև գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` կազմակերպության գիշերօթիկ ռեժիմով գործունեության ֆինանսավորման համար:

(7-րդ կետը լրաց. 13.09.07 N 1078-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) կազմակերպության կառավարման, նյութատեխնիկական ապահովման, մանկավարժական կադրերի ընտրության և նշանակման, ինչպես նաև գործունեության կազմակերպման այլ հարցերում համագործակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև հաստատել կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումն ու անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնումը` գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 14
Երևան