Գլխավոր տեղեկություն
Номер
N 43
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.10.2007-31.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.89
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2002
Дата вступления в силу
15.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

040.0043.16.01.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2002 թվականի N 43

քաղ. Երևան

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.04.03 N 458-Ն, 06.09.07 N 1026-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

(որոշումը փոփ. 23.04.03 N 458-Ն, 06.09.07 N 1026-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 43 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 06.09.07 N 1026-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

(1-ին կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)

2. Չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

(2-րդ կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)

3. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:

4. Լիցենզիան տրվում է անժամկետ և դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ընթացքում իր տեխնիկական որակավորումը (լիցենզավորման ոլորտում) մշտապես պահպանել արդի մակարդակի վրա:

6. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է գրանցված լինի լիցենզավորող մարմնի գրանցամատյանում:

7. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

8. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է`

ա) լինի անկախ (վարչաֆինանսական առումով) լիցենզավորող մարմնից ու չափման միջոցների արտադրության գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորող մարմին դիմող հայտատուից.

բ) կարողանա վերլուծել, հիմնավորել և փաստարկներով պնդել իր կարծիքը, տիրապետի «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին, չափումների միասնականության ապահովման համակարգի հիմնարար ստանդարտներին, չափման միջոցների արտադրության նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերին:

(8-րդ կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)

9. Հայտատուն լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի փորձաքննության գործունեությամբ զբաղվելու համար պետք է լիցենզավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է), նշելով`

իրավաբանական անձի համար` անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության վայրը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

հայտին կից փաստաթղթերի անվանումները.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արտադրության ենթակա չափման միջոցների անվանումները, որոնց վերաբերյալ փաստաթղթերը պետք է ենթարկվեն փորձաքննության.

դ) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող հետևյալ փաստաթղթերի պատճենները,

բարձրագույն կրթության դիպլոմը,

չափագիտության բնագավառում երեք տարվա անընդմեջ աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթը:

ե) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:

(9-րդ կետը լրաց. 26.10.06 N 1515-Ն, փոփ. 06.09.07 N 1026-Ն)

10. Լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

11. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձի լիցենզիայի հայտը մերժելու, լիցենզիան տալու, գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ պահանջները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 43 որոշմամբ

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրված է ___ ___________ 200  թ.

Գործողության ժամկետը` անժամկետ

 

____________________________________________________________
                                                 (իրավաբանական անձի անվանումը)
 
____________________________________________________________
 
Գտնվելու վայրը __________________________________________________
 
Գործունեության տեսակը ____________________________________________ 
 
____________________________________________________________
 
____________________________________________________________
 
Լիցենզավորման
մարմնի ղեկավար       __________________               _____________________
                                      (ստորագրությունը)                                               (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 23.04.03 N 458-Ն)

Ձև

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

պրն _________________________
 
________________________________________
              (հայտատուի անվանումը և կազմակերպական- իրավական ձևը)
 
________________________________________
                                              (գտնվելու վայրը)
 
________________________________________
                                            (հեռախոսահամարը)

Հ Ա Յ Տ

Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________
                                                           (գործունեության տեսակի անվանումը) 
____________________________________________________________
   Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ
պահպանել դրանք:
   Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ___________________________________________________________
2. ___________________________________________________________
3. ___________________________________________________________
4. ___________________________________________________________
5. ___________________________________________________________

Հայտատու   __________________                       _____________________ 
                            (ստորագրությունը)                                                             (անունը, ազգանունը)

____ _______________ 200 թ.


(ձևը փոփ. 23.04.03 N 458-Ն)

(կարգը փոփ. 23.04.03 N 458-Ն, լրաց. 26.10.06 N 1515-Ն, փոփ. 06.09.07 N 1026-Ն)