Գլխավոր տեղեկություն
Номер
N 1181-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.24/52.1 Հոդ.1094
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2007
Дата вступления в силу
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ, ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` վերակազմակերպվող ընկերության անվանումը փոխելով «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1467-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1467-Ն)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, հաստատել ու պետական գրանցման ներկայացնել դրանց կանոնադրութունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին։

(3-րդ կետը փոփ. 13.12.07 N 1467-Ն)

4. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան