Գլխավոր տեղեկություն
Номер
N 1081-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2007-17.06.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1015
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2007
Дата вступления в силу
13.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2007 թվականի N 1081-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


 2007 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են բույսերի կարանտինի պետական տեսուչի ամառային և ձմեռային համազգեստները կրելու կարգը և օգտագործման ժամկետները։

2. Համազգեստը կրում են բույսերի կարանտինի բոլոր պետական տեսուչները:

3. Բույսերի կարանտինի պետական տեսուչները համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունների կատարման, ատեստավորման, ուսուցման և վերապատրաստման ժամանակ:

4. Բույսերի կարանտինի պետական տեսուչի` կնոջ և տղամարդու համազգեստների ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

5. Բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:

6. Բույսերի կարանտինի պետական տեսուչի մեղքով՝ սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով՝ բույսերի կարանտինի պետական տեսուչի սեփական միջոցների հաշվին:

7. Բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են՝

1) գլխարկ կրելու կարգը` ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով: Թույլատրվում է ականջակալներով գլխարկի ականջակալներն իջեցնել օդի ջերմաստիճանը ցածր լինելու դեպքում.

2) վերնազգեստը կրելու կարգը`

ա. ձմեռային վերարկուն բույսերի կարանտինի տղամարդ պետական տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ բույսերի կարանտինի կին պետական տեսուչները՝ բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում,

բ. ամենօրյա ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ ամառային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված,

գ. նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,

դ. այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն.

3) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը`

ա. վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ,

բ. թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի՝ փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը՝ առանց փողկապի,

գ. վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին տեսուչների համար՝ դեպի ձախ),

դ. փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն պետք է միշտ լինի մաքուր և կոկիկ վիճակում.

4) կոշիկներ կրելու կարգը` համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, պատշաճ և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը՝ կապված:

8. Բույսերի կարանտինի պետական տեսուչի ձմեռային և ամառային համազգեստը կրելու ժամկետներն են՝

NN

ը/կ

Համազգեստի տարրերը

Կրելու ժամկետը

(տարի)

Քանակը` մեկ

մարդու համար (հատ)

1

2

3

4

Բույսերի կարանտինի տղամարդ պետական տեսուչ

1.

Գլխարկ` ձմեռային

3

1

2.

Կիսավերարկու` ձմեռային

3

1

3.

Բաճկոն` ձմեռային

3

1

4.

Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային

1

2

5.

Տաբատ` ձմեռային

3

2

6.

Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային

1

1 զույգ

7.

Գլխարկ (կեպի)` ամառային

1

1

8.

Բաճկոն` ամառային

3

2

9.

Տաբատ` ամառային

2

2

10.

Վերնաշապիկ` կարճաթև, ամառային

1

2

11.

Կոշիկ` ամառային

1

2 զույգ

12.

Փողկապ

1

2

13.

Գոտի՝ կաշվե

1

2

Բույսերի կարանտինի կին պետական տեսուչ

14.

Գլխարկ` ձմեռային

3

1

15.

Կիսավերարկու` ձմեռային

3

1

16.

Բաճկոն` ձմեռային

3

1

17.

Կիսաշրջազգեստ` ձմեռային

3

2

18.

Տաբատ` ձմեռային

3

2

19.

Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային

1

2

20.

Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային

1

1 զույգ

21.

Գլխարկ` ամառային

1

1

22.

Բաճկոն` ամառային

3

2

23.

Կիսաշրջազգեստ` ամառային

3

2

24.

Տաբատ` ամառային

3

2

25.

Վերնաշապիկ` կարճաթև, ամառային

1

2

26.

Կոշիկ` ամառային

1

2 զույգ

27.

Փողկապ

1

2

28.

Գոտի` կաշվե

1

2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ

 

I. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց` թասակը չորստապականի է (N 1 նկար):

2. Կիսավերարկու` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում մեծ վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար)։

3. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 1 նկար)։

4. Երկարաթև վերնաշապիկ` բաց կանաչավուն բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար են, ուղիղ թևքածալերով (N 1 նկար):

5. Բաճկոն` կանաչավուն բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետ ծալված օձիքով: Կրծքամասի երկու կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ` կափույրներով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար)։

6. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները` ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 1 նկար):

 

II. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

7. Գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 նկար)։

8. Ամառային տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 նկար)։

9. Կարճաթև վերնաշապիկ` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ են, ուղիղ թևքածալով (N 3 նկար)։

10. Գարնանային-աշնանային բաճկոն` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը` ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 նկար)։

11. Ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 նկար)։

 

III. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

12. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված արհեստական մորթուց են: Թասակը չորստապականի է (N 2 նկար):

13. Ձմեռային կիսավերարկու` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում մեծ, վրադիր գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսից է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար)։

14. Կիսաշրջազգեստ` կանաչավուն բրդյա կտորից, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում կափույրով ճեղքվածքով: Աստառը մետաքսից է: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 2 նկար)։

15. Բաճկոն` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար)։

16. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 5 նկար)։

17. Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար)։

18. Կիսաճտքավոր կոշիկ` սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրությամբ: Լեզվակը միացված է առաջամասին (N 4 նկար):

 

IV. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

19. Գլխարկ՝ մուգ կանաչավուն բրդյա կտորից, լայնեզր, սև երիզով, բաղկացած է թասակից և դեպի վերև ծալված գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը ճակատային մասում ունի 10 սմ լայնություն, իսկ հետևի մասում՝ 7 սմ: Գլխարկաբոլորքի եզրը կարված է 2 մմ լայնքով մահուդից (N 4 նկար)։

20. Բաճկոն` սինթետիկ, մուգ կանաչավուն գույնի: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 4 նկար)։

21. Տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 6 նկար)։

22. Կիսաշրջազգեստ` բամբակյա, մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 4 նկար)։

23. Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար)։

24. Կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկն ունի մինչև 5 սմ բարձրություն, փաթաթված է երեսամասի նյութով (N 4 նկար)։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ներմուծեք նկարագրությունը_19045