Գլխավոր տեղեկություն
Номер
N 352-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.499
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2007
Дата вступления в силу
19.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 352-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի  N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Աճառյան 42 հասցեում գտնվող` 1724.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Զեթ ընդ Զեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ավան, Գրիգոր Նարեկացու 35-10) (այսուհետ` գնորդ):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 22-ին գնահատված գույքի արժեքը` 24922 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 18692 հազ. դրամ,

գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.08 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1099200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ. Ներսիսյան փողոցի N 7 հասցեում գտնվող` 1495.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն իր զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25689 հեկտար հողատարածքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

4) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ. Ներսիսյան փողոցի N 7 հասցեում գտնվող` 1495.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն օտարել աճուրդով:

5) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 7-ին գնահատված գույքի արժեքը` 92799 հազ. դրամ,

բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը` 69599 հազ. դրամ,

գ. որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25689 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1050152 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

8) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն) հետ վերցնել Ղուկասավանի մասնաճյուղի` 265.4 քառ. մետր մակերեսով թանգարանի շենքը (հասցեն` Արարատի մարզ, գ. Ղուկասավան), (այսուհետ` գույք) և այն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արա Վարդանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AG0670386, տրված` 044-ի կողմից, 2006 թվականի մայիսի 23-ին, հասցեն` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 18-ին գնահատված գույքի արժեքը` 5986 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 4490 հազ. դրամ:

2) Սահմանել, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.73 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1418648 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ,

գ. 3 տարվա ընթացքում կատարել 17500 հազ. դրամի չափով ներդրումներ, հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 5500 հազ. դրամ,

երկրորդ տարում` 6000 հազ դրամ,

երրորդ տարում` 6000 հազ. դրամ,

երրորդ տարվա վերջում ստեղծել 25 աշխատատեղ:

4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

(3-րդ կետը փոփ. 06.09.07 N 1023-Ն)

4. (կետը չեղյալ է ճանաչվել 06.09.07 N 1023-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2007, N 1023-Ն 27.09.2007, N 352-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան