040.01.50.09.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1998 թվականի N 150
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «բ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «ա» կետի 2-րդ ենթակետով նախատեսվածից ավելի ստացված միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ ծախսերը որպես պետական պատվեր իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին 10-օրյա ժամկետում հաստատել 1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի տիտղոսացուցակները` համաձայն սույն որոշման հավելվածում տրված սահմանաչափերի, և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1998 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նախատեսված կապիտալ ծախսերի ծավալների փոփոխման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ ծախսերը
Աշխատանքների, միջոցառումների, օբյեկտների և դրանց պատվիրատուների անվանումները | Գումարը (մլն դրամ) |
1 |
2 |
Ընդամենը |
13655,0 |
այդ թվում` | |
1. ՀՀ էներգետիկայի նախարարություն գազամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ |
200,0 |
2. ՀՀ Տավուշի մարզպետարան | 100,0 |
1997 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացում |
100,0 |
3. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն | 115,0 |
բնակարանային շինարարություն | 115,0 |
4. ՀՀ պետական ռեզերվների վարչություն |
3582,1 |
նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորում |
3582,1 |
5. ՀՀ տրանսպորտի նախարարություն |
1150,0 |
այդ թվում` | |
ա) Երևանի մետրոպոլիտեն |
500,0 |
որից` | |
«Բարեկամություն-Աջափնյակ» հատվածի բետոնացում |
300,0 |
վագոնային հավաքակայանի ռելսազոդման արտադրամաս |
200,0 |
բ) ավտոճանապարհների շինարարություն այդ թվում` |
8,3 |
Գանձաքար-Նավուր ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) |
6,5 |
Ախքյորփի-Պրիվոլնի ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) | 1,8 |
գ) ճանապարհների հիմնանորոգման ծախսեր |
200,0 |
6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
1350,0 |
այդ թվում` | |
ջրամատակարարման ցանցերի նորոգում |
400,0 |
Կապան քաղաքի Հարությունյան փողոցի հակասողանքային միջոցառումներ |
90,0 |
Արտաշավան - Աշտարակ ջրատար |
630,0 |
Իջևանի «Խնձորկուտ» ինքնահոս ջրատար |
70,0 |
ջրամատակարարման ինքնահոս համակարգերի նախագծում |
30,0 |
ջրաչափական հանգույցների կազմակերպում |
130,0 |
7. Երևանի քաղաքապետարան |
2140,0 |
այդ թվում` | |
Դավթաշենի կամուրջ |
1600,0 |
Արզական-Երևան ջրատար |
140,0 |
Արզնի-Երևան ջրատար |
400,0 |
8. ՀՀ բնապահպանության նախարարություն |
210,0 |
այդ թվում` | |
երկրաբանահետախուզական աշխատանքներ |
210,0 |
9. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
52,0 |
այդ թվում` | |
Համաշխարհային բանկի տրամադրած միջոցների հաշվին իրականացվող գյուղատնտեսական բարեփոխումներին աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն |
52,0 |
10. Միջքաղաքային, կառավարական, քաղաքային կառավարական և օպերատիվ կապի ցանցերի վերազինման աշխատանքներ |
130,9 |
11. Հանրակրթական դպրոցների հիմնանորոգում |
230, 0 |
այդ թվում` | |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5,1 |
Երևանի քաղաքապետարան |
33,2 |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
19,6 |
ՀՀ Արարատի մարզպետարան |
18,1 |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
19,4 |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
20,7 |
ՀՀ Լոռու մարզպետարան |
27,3 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
18,1 |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
27,5 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
20,0 |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
8,0 |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
13,0 |
12. 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի գոտում անհատական բնակարանային շինարարությանը պետական աջակցություն |
300,0 |
13. Այլ կապիտալ ծախսեր |
4095,0 |
այդ թվում` | |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3395,0 |
ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներ |
700,0 |
14. Աղետի գոտում ճանապարհների հիմնանորոգման ծախսեր այդ թվում` |
|
Գյումրիի քաղաքապետարան | 130,0 |
Վանաձորի քաղաքապետարան | 50,0 |
Արթիկի քաղաքապետարան | 5,0 |
Ստեփանավանի քաղաքապետարան | 4,0 |
Սպիտակի քաղաքապետարան | 4,0 |
Ախուրյանի քաղաքապետարան | 3,0 |
Աշոցքի քաղաքապետարան | 2,0 |
Մարալիկի քաղաքապետարան | 2,0 |
15. ՀՀ լոռու մարզպետարան | 241,7 |
Սպիտակի մշակույթի տուն այդ թվում` |
241,7 |
1997 թվականի պարտքի մարման դիմաց | 33,2 |
օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով | 208,5 |
(Հավելվածը խմբ., լրաց. 12.08.98 N 498, 28.10.98 N 662)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |