Գլխավոր տեղեկություն
Номер
N 475-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2007-25.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.412
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
29.10.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.10.2007
Дата вступления в силу
13.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 475-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված):

2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է՝
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի հոկտեմբերի 29-ի
N 475-Ն որոշմամբ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ
  բաժանորդներ
ֆիզիկական
անձինք
իրավաբանական
անձինք
1. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների ընդհանուր թիվը    
1.1

ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող պայմանագրային բաժանորդների քանակը (կանխավճարային)

   
1.2

xDSL եղանակով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը

   
1.3

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության անլար ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը

   
1.4

վարձակալված գծերով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը

   
1.5

այլ եղանակներով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը

   
1.5.1

օպտիկամանրաթելային կապուղիներից օգտվողների քանակը

   
1.5.2

կանխավճարային քարտերով վաճառված dial-up տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների ժամերի ընդհանուր քանակը

 
2. Անսահմանափակ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի արագագործության (երբ մատուցվող ծառայությունների դիմաց վճարը չի փոփոխվում ծառայությունների օգտագործման տևողությունից և ինֆորմացիայի մուտքի ծավալներից կախված)    
2.1

մինչև 64 kbts

   
2.2

64 kbts մինչև 128 kbts

   
2.3

128 kbts մինչև 144 kbts

   
2.4

144 kbts մինչև 256 kbts

   
2.5

256 kbts մինչև 512 kbts

   
2.6

512 kbts մինչև 2 Mbts

   
2.7

2 Mbts և ավելին

   
3. Սահմանափակ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի արագագործության կամ ըստ ծավալի (երբ մատուցվող ծառայությունների դիմաց վճարը փոփոխվում է կախված ծառայությունների օգտագործման տևողությունից կամ ինֆորմացիայի մուտքի ծավալներից)    
3.1

մինչև 64 kbts  կամ մինչև 1 Գբ

   
3.2

64 kbts մինչև 128 kbts կամ 1 -3 Գբ

   
3.3

128 kbts մինչև 144 kbts կամ 3 -5 Գբ

   
3.4

144 kbts մինչև 256 kbts կամ 5 -10 Գբ

   
3.5

256 kbts մինչև 512 kbts կամ 10 Գբ և ավելին

   
3.6

512 kbts մինչև 2 Mbts

   
3.7

2 Mbts և ավելին

   
4. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ (մանրածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ ԱԱՀ)    
4.1

ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ

   
4.2

xDSL եղանակով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ

   
4.3

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության անլար ծառայություններ

   
4.4

վարձակալված գծերով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ

   
4.5

այլ եղանակներով տրամադրվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ

   
5. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ (մեծածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ ԱԱՀ)  
6. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձից այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց փոխանցվող տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության տարածքում) Գբ  
7. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ստացված տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության տարածքում) Գբ  
8. Տեղեկատվության ծավալը, որը փոխանցվում է անմիջապես արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ  
9. Տեղեկատվության ծավալը, որը ստացվում է անմիջապես արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ  
10. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի և այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց միջև կապուղու ընդհանուր թողունակությունը և ծանրաբեռնվածության աստիճանը ըստ ընկերությունների (կբիտ/վրկ, տոկոս)  
11. 5 ամենախոշոր բաժանորդներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված հասույթ  
12. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման տարածքը  

 

1. Սույն աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերը լրացվում են միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից:

 

2. Սույն աղյուսակի 10-րդ կետը լրացվում է 6,7,8,9-րդ կետերի փոխարեն ըստ լիցենզավորված անձանց կողմից ծառայությունների մատուցման եղանակի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2008, N 712-Ն 25.01.2009, N 475-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան