Գլխավոր տեղեկություն
Номер
N 984-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.08.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2007
Дата вступления в силу
31.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 984-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԼՈՒՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանին ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, ընդ որում, Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքին տրամադրել 2 բնակարանի գնման վկայագրեր` վկայագրերի միջոցով 3- և 4-սենյականոց բնակարաններ ձեռք բերելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան