Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.27/29(177) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.12.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 դեկտեմբերի 2004 թ.

N 330-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆ ՄԱԼԵՐՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 533) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունները (2004 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 49 և 2004 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 52 արձանագրություններ), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Արմեն Մալերյան» (լիցենզիա թիվ 533) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ա/ձ Արմեն Մալերյանին (ք. Երևան, Մամիկոնյանց 3/30) ուղարկելու պահից։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 16
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան