Գլխավոր տեղեկություն
Номер
N 1218-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1128
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.10.2007
Дата вступления в силу
01.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Աշտարակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. «Կարբիի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»,

բ. «Արագածի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետից հետո առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այսպիսով, նշված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզում կունենանք`

բժշկական կենտրոններ` չորս (Աշտարակ, Ապարան, Թալին և Ծաղկահովիտ),

առողջության կենտրոններ` երկու (Արտենի և Արագած),

առողջության առաջնային պահպանման կենտրոններ` տասնվեց (ներառյալ Արագածավանը)».

2) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Արմավիրի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.

«8. «Արմավիրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Այգեշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:»,

բ. «Վաղարշապատի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին օպտիմալացման ենթարկել «Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունները` թերապևտիկ և նյարդաբանական բաժանմունքները միավորելով մեկ թերապևտիկ ծառայության մեջ, իսկ վիրաբուժական քիթ-կոկորդ-ականջաբանական և վնասվածքաբանական բաժանմունքները` մեկ վիրաբուժական ծառայության ներքո, ինչպես նաև միավորել մեծահասակների և մանկական ինֆեկցիոն բաժանմունքները` համապատասխանաբար կրճատելով մահճակալների ընդհանուր թիվը` 130-ով, և այն հասցնելով 100 մահճակալի:»,

գ. «Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետից հետո առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր` երկու պարբերությամբ.

«Նշված օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

երկու բժշկական կենտրոն՝ Արմավիրում և Մեծամորում,

մեկ հիվանդանոց` Վաղարշապատում,

մեկ պոլիկլինիկա` Վաղարշապատում,

մեկ ծննդատուն` Վաղարշապատում,

մեկ կանանց կոնսուլտացիա` Վաղարշապատում,

մեկ մարզային արյան փոխներարկման կենտրոն՝ Արմավիրում,

հիսունմեկ առողջության առաջնային պահպանման կենտրոն:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի՝ 346 (131՝ Արմավիր (ներառյալ 6-ը` Բաղրամյանի մոր և մանկան առողջության կենտրոնում), 60՝ Մեծամոր, 100` Վաղարշապատի հիվանդանոց, 50` Վաղարշապատի ծննդատուն, 5` Երվանդաշատի առողջության կենտրոն), կազատվի ութ մասնաշենք (Արմավիրի հիվանդանոցի մանկական, Մեծամորի պոլիկլինիկայի, Մեծամորի հիվանդանոցի ինֆեկցիոն և վարչական, Վաղարշապատի ինֆեկցիոն, Բաղրամյանի մոր և մանկան առողջության կենտրոնի ամբուլատոր և շտապ օգնության կայանի շենքերը, Վաղարշապատի տուբերկուլոզային դիսպանսերը)` շուրջ 4000 քառ. մետր տարածքով:».

3) որոշման N 3 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Մասիսի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասիսի տարածաշրջանում գործում են «Մասիսի պոլիկլինիկա» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Մասիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարմարաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Սայաթ-Նովայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հայանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Դաշտավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հովտաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նորամարգի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Գեղանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Արգավանդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նոր Խարբերդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

2. «Մասիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

3. «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 60-ով` այն հասցնելով 110-ի` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`

«Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 30 41 20
Թերապևտիկ 45 35 25
Մանկական 20 48 15
Ինֆեկցիոն 30 20 10
Մանկաբարձագինեկոլոգիական 45 64 40
Ընդամենը 170 43 110

4. «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ նրան վերապահելով դիսպանսեր հսկողության գործառույթ, իսկ բժշկական կենտրոնի լաբորատորիային՝ խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:»,

բ. «Արարատի տարածաշրջան» բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Վեդու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերութունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Փոքր Վեդու առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Ուրցաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

2. «Վեդու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Վեդու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին: «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագետներին տեղափոխել հիվանդանոցի մասնաշենք՝ պոլիկլինիկայում թողնելով միայն առաջնային օղակի մասնագետներին:

3. Կատարել «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունների ներքին օպտիմալացում և կրճատել մահճակալների թիվը` ըստ ստորև ներկայացված աղյուսակի`

 

«Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախատեսվող բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվածությունը (%) Մահճակալների նախատեսվող թիվը
Վիրաբուժական 30 33 14
Թերապևտիկ 30 23 10
Մանկական 10 56 8
Ինֆեկցիոն 10 37 8
Ընդամենը 80 37.2 40

 

«Վեդու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը 50 մահճակալով թողնել անկախ իրավաբանական անձի կարգավիճակով:»,

գ. «Արարատի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետից հետո առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր` երկու պարբերությամբ.

«Այսպիսով, օպտիմալացման նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահական համակարգում կգործեն`

չորս բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում,

մեկ ծննդատուն` Վեդիում,

մեկ հոգեկան առողջության կենտրոն` Արմաշում,

քառասունինն ինքնուրույն գյուղական բժշկական ամբուլատորիա:

Ծառայությունների վերակազմակերպման արդյունքում մահճակալային ֆոնդն առկա 765-ից կկրճատվի 505-ի (110` Մասիսի, 155` Արտաշատի, 40` Վեդու հիվանդանոց, 50` Վեդու ծննդատուն, 50` Արարատի ԲԿ, 100` Արմաշի հոգեկան առողջության կենտրոն), և կազատվի 5030 քառ. մետր մակերեսով տարածք:».

4) որոշման N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Մարտունու տարածաշրջան» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարդենիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար մասի մահճակալների թիվը կրճատել 4-ով` այն հասցնելով 10-ի` պահպանելով միայն ինֆեկցիոն և մանկաբարձական մահճակալները:»,

բ. «Մարտունու տարածաշրջան» բաժնի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:»,

գ. «Վարդենիսի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վարդենիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմում գործող Շատվանի բժշկական ամբուլատորիան վերանվանել «Շատվանի բուժակամանկաբարձական կետ:»,

դ. «Վարդենիսի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. «Վարդենիսի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Վարդենիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Վերակազմակերպման արդյունքում ստեղծվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:»,

զ. «Սևանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության նեղ մասնագիտական ծառայություններին միացնել «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության միևնույն ծառայությունները` պոլիկլինիկայի համապատասխան նեղ մասնագետներին տեղափոխելով հիվանդանոցի շենք` առանց պոլիկլինիկայի գույքի փոփոխության: Պոլիկլինիկայի մնացած մասնագետներն իրենց գործունեությունը կշարունակեն պոլիկլինիկայի շենքում:»,

է. «Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Չկալովկայի բժշկական ամբուլատորիան վերանվանել «Չկալովկայի բուժակամանկաբարձական կետ:»,

ը. «Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական ծառայությունները տեղափոխել հիվանդանոցի մասնաշենք: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել պոլիկլինիկայի մասնաշենքը` շուրջ 2200 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:»,

թ. «Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ժ. «Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետից հետո առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր` երկու պարբերությամբ.

«Նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում կգործեն`

երեք հիվանդանոց՝ Գավառում, Վարդենիսում և Սևանում,

մեկ բժշկական կենտրոն` Մարտունիում,

երեք պոլիկլինիկա՝ Գավառում, Վարդենիսում և Սևանում,

երկու ծննդատուն՝ Գավառում և Մարտունիում,

երկու առողջության կենտրոն՝ Վարդենիկում և Ճամբարակում,

երեսուն առողջության առաջնային պահպանման կենտրոններ` գյուղական վայրերում:

Ծառայությունների առաջարկվող վերակազմակերպման արդյունքում մահճակալային ֆոնդն առկա 504 մահճակալից կկրճատվի 360-ի (110` Գավառ, 110` Մարտունի (ներառյալ` Վարդենիկը), 30՝ Վարդենիս, 80` Սևան, 30՝ Ճամբարակ): Կազատվի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կհանձնվի 3700 քառ. մետր մակերեսով տարածք:».

5) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Վանաձոր քաղաք» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաշվի առնելով «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության որոշ ծառայությունների գերբեռնվածությունը՝ առկա մահճակալային ֆոնդն ավելացնել 20-ով` մահճակալների թիվը սահմանելով 80»:

բ. «Թումանյանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան ծառայությունները՝ ընդամենը 20 մահճակալով, տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մասնաշենք: Հիվանդանոցի շենքի վերանորոգումից և այն ծննդատան ծառայությունների համար հարմարեցնելուց հետո ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել ծննդատան մասնաշենքը՝ 2376 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:»,

գ. «Թումանյանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. «Տաշիրի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մեծավանի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 15 մահճակալանոց ստացիոնար մասի ընդհանուր թերապևտիկ և մանկաբարձական մահճակալները կրճատել 5-ով` թողնելով 10 մահճակալ:»,

ե. «Սպիտակի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սպիտակի տարածաշրջանում գործում են «Սպիտակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

2. «Սպիտակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

3. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի առաջնային բժշկական օգնության ծառայությունները շարունակել իրականացնել պոլիկլինիկայի շենքում:

4. Ներքին օպտիմալացման ենթարկել «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալային ֆոնդը և միավորելով մեծահասակների թերապևտիկ, նյարդաբանական և մանկական բաժանմունքները: Հիվանդանոցային բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիմնական մասնաշենքի մի հատվածում` ազատելով և կոնսերվացնելով հիմնական մասնաշենքի որոշ հատվածներ՝ շուրջ 1600 քառ. մետր մակերեսով տարածք:

 

«Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
Թերապևտիկ 17 31.4 20
Նյարդաբանական 6 37.6
Մանկական 10 28.3
Վիրաբուժական 27 27.4 15
Մանկաբարձագինեկոլոգիական 30 23.1 15
Ինֆեկցիոն 10 43.2 10
Ընդամենը 100 29.0 60

 

5. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:»,

զ. «Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետից հետո առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված օպտիմալացման ծրագրի արդյունքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կլինեն`

երեք հիվանդանոց` Վանաձոր քաղաքում (2 բազմապրոֆիլ և մեկ ինֆեկցիոն),

հինգ պոլիկլինիկա՝ Վանաձորում,

մեկ նեղ մասնագիտացված դիսպանսեր` Վանաձորում՝ հոգենյարդաբանական,

մեկ Լոռու մարզային արյան փոխներարկման կայան` Վանաձորում,

չորս բժշկական կենտրոն տարածաշրջաններում (Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր),

երեք առողջության կենտրոն՝ Մեծավանում. Դսեղում և Մեծ Պարնիում,

քսան առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ` գյուղական վայրերում (ներառյալ` Ախթալան):

Մահճակալային ֆոնդը 845-ից կկրճատվի 525-ի, կազատվի 4326 քառ. մետր տարածք:».

6) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Տավուշի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման պլան

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի հետագա օպտիմալացման հիմքում ընկած են մի շարք կարևոր ռազմավարական սկզբունքներ, մասնավորապես`

գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունների միավորում, 

լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում, չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում՝ նշված բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Ըստ առանձին տարածաշրջանների` մարզի առողջապահական համակարգում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

 

I . Դիլիջանի տարածաշրջան

 

Դիլիջանի տարածաշրջանում գործում են «Դիլիջանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Դիլիջանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Դիլիջանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Դիլիջանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի շենքը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը և սեփականության իրավուքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում այն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնին ամրակցելու համար: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում շենքի մի մասում սահմանված կարգով ստեղծել հանրապետական վերականգնողական կենտրոն:

2. «Դիլիջանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Դիլիջանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. Հաշվի առնելով «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մանկական և գինեկոլոգիական ծառայությունների ցածր ծանրաբեռնվածությունը` ներքին օպտիմալացման ենթարկել ստացիոնար ծառայությունները` միավորելով մանկական և մեծահասակների թերապևտիկ, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունները: Կրճատել հիվանդանոցային մահճակալների թիվը: Ստորև ներկայացված է «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքը և մահճակալների թիվը`

 

«Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
Թերապևտիկ 15 33 15
Մանկական 10 18
Վիրաբուժական 30 10 5
Ինֆեկցիոն 10 25 8
Մանկաբարձական, ներառյալ պաթոլոգիան 15 39 12
Գինեկոլոգիական 10 11
Ընդամենը 90 21 40

 

4. «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական և առաջնային օղակի ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, իսկ հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն, որը կօգտագործվի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունների կողմից: Նշված բոլոր ծառայությունները տեղադրել հիվանդանոցի հիմնական՝ նորակառույց մասնաշենքում:

5. «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի հին մասնաշենքը՝ շուրջ 1700 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

 

II . Իջեվանի տարածաշրջան

 

Իջևանի տարածաշրջանում գործում են «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և երկու գյուղական բժշկական ամբուլատորիաներ` «Սևքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գանձաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Այգեհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Խաշթառակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Գետահովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Վերակազմակերպման արդյունքում ստեղծվող փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին:

2. «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները միավորելով մեկ թերապևտիկ ծառայության մեջ՝ մանկաբարձական, հղիության պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքները, ինչպես նաև ընդհանուր վիրաբուժական, վնասվածքաբանական և քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքները՝ մեկ վիրաբուժական ծառայության մեջ: Կրճատել մահճակալների թիվը` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`

 

Իջևանի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 25 41 24
Տրավմատոլոգիայի 10 29
Քիթ-կոկորդ-ականջաբանական 5 10
Թերապևտիկ` ներառյալ նյարդաբանականը 20 23 20
Մանկական 10 13
Ծննդաբերական 20 21 25
Հղիության պաթոլոգիայի 10 13
Գինեկոլոգիական 10 26
Ինֆեկցիոն 10 17  1
Տուբերկուլոզային - - 10
Ընդամենը 120 24 80

 

4. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները տեղակայել հիվանդանոցում, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, և ստեղծել լաբորատոր ախտորոշիչ կենտրոն: Ընտանեկան բժիշկներին տեղափոխել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքը՝ շուրջ 1500 քառ. մետր մակերեսով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում բացել տուբերկուլոզային բաժանմունք, իսկ պոլիկլինիկայի գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման գործառույթ:

6. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

7. «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 5-ով` այն հասցնելով 5-ի:

8. «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայացնել մասնավորեցման:

 

III. Նոյեմբերյանի տարածաշրջան

 

«Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվում են «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև անկախ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Կոթիի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կողբի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բերդավանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Այրումի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ոսկևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հաղթանակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերկազմակերպել` ստեղծելով «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, և հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն, որը կօգտագործվի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունների կողմից: Նշված բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիվանդանոցի շենքում՝ առաջնային օղակի և ամբուլատոր օղակի ծառայությունները տեղադրելով ներկայիս առաջին հարկում: Մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները՝ միավորել մեկ թերապևտիկ ծառայության մեջ՝ 15 մահճակալով, ինչպես նաև մանկաբարձական, գինեկոլոգիական և հղիության պաթոլոգիայի բաժանմունքները:

Ստորև ներկայացված է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքը`

 

«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա զբաղվածությունը (%)

Մահճակալների առաջարկվող թիվը

Վիրաբուժական

12

76

12

Թերապևտիկ

10

67

15

Մանկական

8

23

 

Մանկաբարձական

11

36

20

Հղիության պաթոլոգիայի

4

40

Գինեկոլոգիական

5

22

Ինֆեկցիոն

10

17

8

Ընդամենը

60

43

55

 

4. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

5. Ծառայությունների առաջարկվող միավորման արդյունքում ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի շենքը՝ 1036 քառ. մետր մակերեսով: Բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով նվազեցնել «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

 

IV. Բերդի տարածաշրջան

 

Բերդի տարածաշրջանում գործում են «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Պառավաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նավուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ներքին Կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, և հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն: Նորաստեղծ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները` հիվանդանոցային, լաբորատոր-ախտորոշիչ, առաջնային օղակի և ամբուլատոր, տեղակայել հիվանդանոցի մասնաշենքում:

4. Միավորել ընդհանուր վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքները, ինչպես նաև մանկաբարձական, հղիության պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքները:

Ստորև ներկայացված են «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքն ու մահճակալների թիվը`

 

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա զբաղվածությունը (%)

Մահճակալների առաջարկվող թիվը

Մանկաբարձական

10

39

20

Գինեկոլոգիական

8

15

Հղիության պաթոլոգիայի

5

27

Թերապևտիկ

10

90

10

Վիրաբուժական

10

84

12

Քիթ-կոկորդ-ականջաբանական

2

35

Մանկական

5

101

10

Ինֆեկցիոն

10

57

8

Ընդամենը

60

59

60

 

5. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

6. «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար մասը միավորել «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ: «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել ստացիոնար մասի գույքը և հանձնել «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Սահմանված կարգով նվազեցնել «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով, և ավելացնել «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման միջոցով:

7. Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի շենքը՝ 1310 քառ. մետր մակերեսով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20-ի:

9. «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Դիլիջանի բժշկական կենտրոն», «Այգեհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Խաշթառակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գետահովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Իջևանի բժշկական կենտրոն», «Ոսկևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Հաղթանակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն», «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նավուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ներքին Կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Բերդի բժշկական կենտրոն» և «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին»:

Առաջարկվող օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

չորս բժշկական կենտրոն՝ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում,

մեկ ընտանեկան բժշկության կենտրոն` Իջևանում,

երկու առողջության կենտրոն՝ Արծվաբերդում և Աչաջրում,

տասնինն առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում` ներառյալ Այգեձորը:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 260 (40` Դիլիջան, 80՝ Իջևան, 55` Նոյեմբերյան, 60` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ), կազատվի չորս մասնաշենք (Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական, Իջևանի պոլիկլինիկայի, Նոյեմբերյանի և Բերդի պոլիկլինիկաների շենքերը ընդամենը` շուրջ 5546 քառ. մետր տարածքով:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի են առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական դիրքը և սահմանամերձ շրջանների առկայությունը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում նաև՝ շտապ օգնության ծառայության որակը, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կընձեռի առավել մատչելի դարձնելու բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կամրապնդի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները՝ հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին մատուցվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:».

7) որոշման N 7 հավելվածի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետում «7» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «936» թիվը` «1300» թվով,

բ. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Պտղնիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Կապուտանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:»,

գ. «Հրազդանի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հրազդանի տարածաշրջանում գործում են «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ` «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաղսիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

2. «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հրազդանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

3. Միավորել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ու պոլիկլինիկայի լաբորատոր-ախտորոշիչ, ռենտգեն-դիագնոստիկ բաժանմունքները և նեղ մասնագիտական ծառայությունները:

4. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքից (նախկինում N 2 պոլիկլինիկա) պոլիկլինիկական ծառայությունները տեղափոխել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենք: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեկ մասնաշենքը` 850 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 50-ով` սահմանելով 45 մահճակալ, և ծառայությունները տեղակայել առկա առաջին և չորրորդ մասնաշենքերում՝ միավորելով մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները, իսկ ինֆեկցիոն բաժանմունքի փոխարեն նախատեսել ինֆեկցիոն 2 հիվանդասենյակ` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`

 

Բուժհիմնարկը Ներկա բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն վիրաբուժական 40 40 20
թերապևտիկ 30 45 20
մանկական 10 27
ինֆեկցիոն 15 20 5 (ինֆեկցիոն հիվանդասենյակ)
  վերակենդանացման (6)   (5)
Ընդամենը   95 37 45

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

6. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ազատված 3-րդ մասնաշենք տեղափոխել «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը: Ազատել «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքը` շուրջ 2300 քառ. մետր մակերեսով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 3-րդ մասնաշենքի գույքը` 2900 քառ. մետր մակերեսով տարածք (1-ին հարկի մի մասը, 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերը), և սեփականության իրավունքով հանձնել «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով վերջինիս կանոնադրական կապիտալը, իսկ «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով: «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 3-րդ մասնաշենքի մյուս հատվածը` 1678 քառ. մետր մակերեսով տարածքը, կոնսերվացնել:

7. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ազատված 2-րդ մասնաշենք տեղափոխել «Հրազդանի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի N 2 միջնակարգ դպրոցի շենքում: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 850 քառ. մետր մակերեսով տարածք և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` «Հրազդանի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրակցելու նպատակով: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով:

8. «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության մեկ մանկաբարձական բաժնում միավորել ծննդաբերական և հղիության պաթոլոգիայի բաժինները` 25 մահճակալով, իսկ գինեկոլոգիական մահճակալների թիվը հասցնել 10-ի: Այսպիսով, մահճակալների ընդհանուր թիվը կկազմի 35` առկա 60-ի փոխարեն:

 

Բուժհիմնարկը Ներկա բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերություն մանկաբարձական 20 62  25
հղիության պաթոլոգիայի 20 15
գինեկոլոգիական ներառյալ՝ ցերեկային ստացիոնար 20  32 10
Ընդամենը   60 36 35

 

9. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

10. «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայացնել մասնավորեցման:»,

դ. «Չարենցավանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետի վերջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:

ե. «Չարենցավանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի առաջին նախադասությունում «30» թիվը փոխարինել «35» թվով, իսկ երկրորդ նախադասության «2335 քմ» բառերը` «2335.9 քառ. մետր» բառերով,

զ. «Նաիրիի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Նոր Երզնկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Արագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:»,

է. «Նաիրիի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետից հետո առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այսպիսով, նկարագրված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահական համակարգում կգործեն`

մեկ պոլիկլինիկա (Նոր Հաճն),

չորս բժշկական կենտրոններ (Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Նաիրի),

երկու ծննդատուն (Աբովյան, Հրազդան),

մեկ ընտանեկան բժշկության կենտրոն` Գառնիում,

երեսուներկու առողջության առաջնային պահպանման կենտրոններ (ներառյալ Բյուրեղավանը և Արգելը):

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը 473-ից կկրճատվի 250-ի, և կօտարվի 10622 քառ. մետր մակերեսով տարածք:».

8) որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի` «Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման պլան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման պլան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման նպատակով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից`

գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունների միավորում,

լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում՝ նշված բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Ըստ առանձին տարածաշրջանների մարզի` առողջապահության համակարգում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

 

I. Կապանի տարածաշրջան

 

Կապանի տարածաշրջանում գործում են «Կապանի հիվանդանոց», «Կապանի տարածքային պոլիկլինիկա», «Սյունիքի մարզային հակատուբերկուլոզային դիսպանսեր», «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր», «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արծվանիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Շիկահողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ:

2. Միացման ձևով վերակազմակերպել «Շիկահողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սյունիքի մարզային հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը և «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

4. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում մահճակալների թիվը կրճատել 85-ով` այն հասցնելով 105-ի, և բաժանմունքները կենտրոնացնել առկա 5 բուժական մասնաշենքերից 3-ում:

5. Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել հիվանդանոցի ծննդաբերական մասնաշենքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ներսում միավորել ինֆեկցիոն և մաշկավեներաբանական բաժանմունքները՝ այդ բաժնին հատկացնելով 10 մահճակալ:

Ստորև ներկայացված է «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի բաժանմունքների առաջարկվող կազմն ու մահճակալների թիվը`

 

Բուժհիմնարկը Ներկա բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն վիրաբուժական 61 32 25
թերապևտիկ 42 38 20
մանկական 24 26 10
վերակենդանացման (10)   (5)
  մանկաբարձա-գինեկոլոգիական 43 26 20
  ինֆեկցիոն 20 31 10
  մաշկավեներաբա-նական (10)  
  տուբերկուլոզային - - 30
Ընդամենը   190 31 105

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

7. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենքը կոնսերվացնել` այն թողնելով որպես պահուստային մասնաշենք:

8. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայում ստեղծել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ նրան վերապահելով դիսպանսեր հսկողության, իսկ գործող լաբորատորիային՝ խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

9. Քաջարան քաղաքում «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունները կենտրոնացնել պոլիկլինիկայի մասնաշենքում` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի 6 մասնաշենքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

10. «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների ընդհանուր թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20 մահճակալի, որը ներառում է 8 վիրաբուժական և 6 թերապևտիկ (ներառյալ` մանկականը), 2 ինֆեկցիոն և 4 մանկաբարձագինեկոլոգիական մահճակալներ:

Ստորև ներկայացված է «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար մասի առաջարկվող կառուցվածքը`

 

Բուժհիմնարկը Ներկա բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն վիրաբուժական 10 41 8
թերապևտիկ 5 41 6
մանկական 5 11
ինֆեկցիոն 3 50 2
մանկաբարձա-գինեկոլոգիական 7 23 4
Ընդամենը   30 32 20

 

II. Գորիսի տարածաշրջան

 

Գորիսի տարածաշրջանում գործում են «Գորիսի Լ. Յոլյանի անվան հիվանդանոց», «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան», «Տաթևի առողջության կենտրոն», «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Գորիսի Լ. Յոլյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում միավորել սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքները, ինչպես նաև երկու մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները՝ մահճակալների թիվը կրճատելով 95-ով և այն հասցնելով 110 մահճակալի:

Ստորև ներկայացված են «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում առաջարկվող բաժանմունքները և մահճակալների թիվը`

 

Բուժհիմնարկը Բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Նախատեսվող մահճակալների թիվը
«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ինֆեկցիոն 10 24 10
մանկական ինֆեկցիոն 10 43
տուբերկուլոզային 25 35 20
թերապևտիկ 20 20 20
սրտաբանական 15 20
մանկաբարձական 1 30 42 25
մանկաբարձական 2 10 22
գինեկոլոգիական 10 16
մանկական 15 44 10
վիրաբուժական 60 24 25
վերակենդանացման (10) - (5)
Ընդամենը   205 29 110

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

4. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների և մանկական ծառայությունները տեղակայել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքի մեկ հատվածում: Նույն հատվածում տեղակայել «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը` վերջինիս անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելով տարածք:

5. Գորիսի քաղաքապետարանին պատկանող «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մանկական մասնաշենքն ազատել և հանձնել քաղաքապետարանին, իսկ պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքի ազատված տարածքները` 1100 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայում ստեղծել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ և գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

7. Գորիսի տարածաշրջանի «Տաթևի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, որի կողմից կսպասարկվի Շինուհայրի, Խոտի, Հարժիսի գյուղական համայնքների բնակչությունը:

 

III. Սիսիանի տարածաշրջան

 

Սիսիանի տարածաշրջանում գործում են «Սիսիանի հիվանդանոց», «Սիսիանի պոլիկլինիկա», «Դարբասի առողջության կենտրոն», «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Սիսիանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Դաստակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սիսիանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. Միացման ձևով վերակազմակերպել «Դաստակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի ծառայությունները Սիսիանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքից տեղափոխել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենք:

5. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում միավորել մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները:

Ստորև ներկայացված են հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքն ու մահճակալների թիվը`

 

Բուժհիմնարկը Բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն թերապևտիկ 15 54 18
մանկական 15 13
վիրաբուժական 15 46 12
մանկաբարձա- գինեկոլոգիական 25 40 15
ինֆեկցիոն 20 9 5
վերակենդանացման (6) - (3)
Ընդամենը   90 32 50

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

6. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի կազմում գտնվող տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

7. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հիվանդանոցի ինֆեկցիոն մասնաշենքից շուրջ 300 քառ. մետր մակերեսով տարածք և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում այն պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Սիսիանի մասնաճյուղին ամրակցելու նպատակով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

 

IV. Մեղրու տարածաշրջան

 

Մեղրի քաղաքում ներկայումս գործում է «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որն ստեղծվել է «Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման եղանակով: Բժշկական կենտրոնն ընդգրկում է պոլիկլինիկական և ստացիոնար բաժանմունքներ: Ագարակ քաղաքում գործում է մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` ներառելով ստացիոնար և պոլիկլինիկական բաժանմունքներ:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20-ի:

 

Բուժհիմնարկը Բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
«Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն թերապևտիկ 5 22 5
վիրաբուժական 10 19 3
մանկաբարձագինեկոլոգիական - - 3
մանկական 5 24 6
ինֆեկցիոն 5 10 3
Ընդամենը   30 19 20

 

2. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի ծառայությունները տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք:

3. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի հիմնական մասնաշենքում տեղակայել բոլոր ծառայությունները՝ պոլիկլինիկական և հիվանդանոցային, ներառյալ ինֆեկցիոն ծառայությունը՝ 3 մահճակալով: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի` 2030 քառ. մետր մակերեսով, և ինֆեկցիոն` 578 քառ. մետր մակերեսով մասնաշենքերը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հիվանդանոցի հիմնական մասնաշենքից 300 քառ. մետր մակերեսով տարածք և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում այն պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մեղրու մասնաճյուղին ամրակցելու նպատակով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

6. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 5-ով և այն հասցնել 25-ի:

7. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն բաժանմունքի և ծննդատան մասնաշենքերը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Ստորև ներկայացված է «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքը`

 

Բուժհիմնարկը

Բաժանմունքները

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%)

Մահճակալների առաջարկվող թիվը

«Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

մանկաբարձա-գինեկոլոգիական

7

31

7

թերապևտիկ

5

32

3

վիրաբուժական

10

32

10

մանկական

5

35

3

ինֆեկցիոն

3

47

2

Ընդամենը

 

30

34

25

 

8. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի պոլիկլինիկական մասում ստեղծել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

9. «Արծվանիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» «Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:

Այսպիսով, նշված ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում մարզի առողջապահության համակարգում կգործեն`

վեց բժշկական կենտրոններ (Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի և Ագարակ),

անկախ առողջության առաջնային պահպանման կենտրոններ` գյուղական վայրերում` տասնմեկ (ինն ամբուլատորիա և երկու առողջության կենտրոն),

մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,

մարզային արյան փոխներարկման կայան:

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի 12520 քառ. մետր մակերեսով տարածք:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Սյունիքի մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի են առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական դիրքը և սահմանամերձ շրջանների առկայությունը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի մատուցվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում նաև՝ շտապ օգնության ծառայության որակը, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կընձեռի առավել մատչելի դարձնելու բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կամրապնդի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները՝ հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին մատուցվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:».

9) որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Գյումրի քաղաք» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները` 60 մահճակալ (25` թերապևտիկ և 35` սրտաբանական), տեղակայել «Գյումրու մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնաշենքում` ազատելով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելով «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության սրտաբանական մասնաշենքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 20-ով և այն հասցնել 70-ի: «Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել: Լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին: Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներում ստեղծել մաշկավեներաբանական կաբինետներ:»,

բ. «Գյումրի քաղաք» բաժնի 8-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
Բուժհիմնարկը Բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ներկա զբաղվա-ծության % Մահճակալների առաջարկվող թիվը
1 2 3 4 5
  թերապևտիկ (մարզային) 40 45 25
սրտաբանական (մարզային) 35 97 35
ընդամենը   75 - 60
Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց թերապևտիկ 40 45 35
սրտաբանական 50 39 35
հեմոդիալիզի      
ընդամենը   90   70
«Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն ընդհանուր վիրաբուժական (Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 25   54   80
ընդհանուր վիրաբուժական (մարզային) 55 33
անոթային (Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 5 20
ակնաբուժական(Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 5 27
քիթ-կոկորդ-ականջաբանական(Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 5 22
նեյրովիրաբուժական (Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 10 44
ուրոլոգիական(Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 10 40
վնասվածքաբանական(Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 20 63 20
վերակենդանացման(Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) (6)   (6)
ընդամենը   135   100
«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն մանկական ինֆեկցիոն 30 42 40
մեծահասակների ինֆեկցիոն 20 68
հակատուբերկուլոզային 50 59 35
ընդամենը   100   75
«Գյումրու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերություն   50 27 30
«Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն ընդհանուր մանկաբուժական 30 82 30
ընդհանուր վիրաբուժական 30 71 30
ինտենսիվ բուժման 6 91 10
ընդամենը   66 78 70
«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն օնկոլոգիական 15 99 20
ճառագայթային 15 61 10
ընդամենը   30 53 30
«Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն   10 61 0
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն   60 100 65
Ընդամենը` Գյումրի քաղաքում   616   0
»:

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել,

գ. «Ամասիայի տարածաշրջան» բաժնից հետո առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օպտիմալացման նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կգործի 32 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություն, այդ թվում`

հինգ հիվանդանոց` Գյումրիում,

հինգ պոլիկլինիկա` Գյումրիում,

մեկ ծննդատուն` Գյումրիում,

մեկ ընտանեկան բժշկության կենտրոն` Գյումրիում,

երկու նեղ մասնագիտացված դիսպանսեր` Գյումրիում,

մեկ բժշկական կենտրոն` Արթիկում,

մեկ մոր և մանկան առողջության կենտրոն` Արթիկում,

երեք տարածաշրջանային առողջության կենտրոն` Ամասիայում, Ախուրյանում, Մարալիկում,

տասներկու առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում,

մեկ շտապ օգնության կայան` Գյումրիում:

Մարզում առկա 776 մահճակալի փոխարեն մահճակալների թիվը կկրճատվի 191-ով և կկազմի 585 մահճակալ: Կազատվի շուրջ 6000 քառ. մետր մակերեսով տարածք».

10) որոշման N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Եղեգնաձորի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Եղեգնաձորի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 40-ով և այն հասցնել 50-ի: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի շենքի առաջին հարկ` նախատեսելով առանձին մուտք և ապահովելով դրա մեկուսացվածությունը հիվանդանոցի մյուս ծառայություններից:

Ստորև ներկայացվում է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների առաջարկվող թիվը` ըստ առանձին բաժանմունքների`

 

Բաժանմունքի անվանումը

Մահճակալների
ներկա թիվը

Մահճակալների
զբաղվածությունը %)

Մահճակալների
առաջարկվող թիվը

Վիրաբուժական

20

48

15

Թերապևտիկ

20

17

15

Մանկական

10

20

Ինֆեկցիոն

15

16

5

Մանկաբարձագինեկոլոգիական

25

40

15

Ընդամենը

90

31

50

 

բ. «Եղեգնաձորի տարածաշրջան» բաժնի 3-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից հանել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Աղավնաձորի ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենքը` 1300 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:»,

գ. «Վայքի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վայքի տարածաշրջանում գործում է «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը` կազմված ստացիոնար և պոլիկլինիկական մասերից:

Ջերմուկ քաղաքում գտնվում է «Ջերմուկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ կազմված ամբուլատոր և ստացիոնար մասերից:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 40-ով` այն հասցնելով 30 մահճակալի:

Ստորև ներկայացվում է «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների առաջարկվող թիվը` ըստ առանձին բաժանմունքների`

 

Բաժանմունքի անվանումը Մահճակալների թիվը Մահճակալների զբաղվածությունը (%) Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 15 38 10
Թերապևտիկ 20 17 10
Մանկական 10 1
Ինֆեկցիոն 10 4 5
Մանկաբարձա-գինեկոլոգիական 15 23 5
Ընդամենը 70 18 30

 

2. Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության ծննդաբերական մասնաշենքը` 1532 քառ. մետր մակերեսով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. «Ջերմուկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և վերջինիս կազմում թողնել 10 անհետաձգելի բուժօգնության մահճակալ:

4. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջնային օղակի ծառայությունները տեղակայել 2003 թվականին կառուցված ընտանեկան բժշկության կենտրոնի շենքում:

5. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, իսկ պոլիկլինիկայի կազմում գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

6. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

7. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենքը` 450 քառ. մետր մակերեսով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:»,

դ. «Վայքի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետից հետո առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նկարագրված վերակազմակերպման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

երկու բժշկական կենտրոն` Եղեգնաձորում և Վայքում,

մեկ առողջության կենտրոն՝ Ջերմուկ քաղաքում,

հինգ անկախ գյուղական բժշկական ամբուլատորիա` Մալիշկայում, Զառիթափում, Հռիփսիմեում, Աղավնաձորում, Արենիում:

Մահճակալային ֆոնդը կկրճատվի 100-ով և կկազմի 90 մահճակալ: Կազատվի շուրջ 9182 քառ. մետր մակերեսով տարածք (ներառյալ Ջերմուկի հիվանդանոցի նախկին՝ քաղաքապետարանի տնօրինությանը հանձնված շենքը)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Աբրահամյան

 

2007 թ. հոկտեմբերի 22

Երևան