Գլխավոր տեղեկություն
Номер
N 2157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1591
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2005
Дата вступления в силу
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2157-Ն

«ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների ազգային տարվա և այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարվա անցկացման հետ կապված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին`

Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է,

այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է.

բ) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Ազգային տարի» միջոցառման իրականացման գործում փոխհարաբերությունների կազմակերպչական ապահովումն է.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.06 N 1008-Ն)

դ) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ,

զ) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

(2-րդ կետը փոփ. 03.08.06 N 1008-Ն)

21. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) համերգային գործունեություն,

բ) թատերական գործունեություն,

գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,

դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,

ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,

զ) ցուցահանդեսների կազմակերպում,

է) հրատարակչական գործ,

ը) գովազդային գործունեություն:

(21 կետը լրաց. 03.08.06 N 1008-Ն, 30.08.07 N 970-Ն)

3. Հաստատել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2157-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։

Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2157- Ն որոշմամբ։

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։

3. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ։

4. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

5. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Ազգային տարի» ՊՈԱԿ, 

ռուսերեն լրիվ` «Национальный год» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` «Национальный год» ГНО,

անգլերեն լրիվ` «National year» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` «National year» SNCO։

8. Կազմակերպության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1։

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

9. Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին`

ա) Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է,

բ) այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է։

Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին նշված գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, իսկ այլ աղբյուրների հաշվին գործունեությունն իրականացնում է ինքնուրույն` իր գործունեության իրականացման նպատակով:

Կազմակերպության գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Ազգային տարի» միջոցառման իրականացման գործում փոխհարաբերությունների կազմակերպչական աշխատանքներն ապահովելը:

Սույն կետում նշված գործունեության (ծրագրի) իրականացման նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված կոլեգիալ մարմինը (կազմկոմիտե, պետական հանձնաժողով և այլն), իսկ կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը` լիազորված պետական մարմինը:

10. (կետն ուժը կորցրել է 03.08.06 N 1008-Ն)

101. Կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) համերգային գործունեություն,

բ) թատերական գործունեություն,

գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,

դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,

ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,

զ) ցուցահանդեսների կազմակերպում,

է) հրատարակչական գործ,

ը) գովազդային գործունեություն:

(101 կետը լրաց. 03.08.06 N 1008-Ն, 30.08.07 N 970-Ն)

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

11. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

12. Կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

13. Կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը,

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը,

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։

14. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

բ) կազմակերպությունում փոփոխությունների ու լրացումների կատարումը,

գ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

դ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ե) կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելը և ազատելը,

զ) կազմակերպության կառուցվածքի, հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնօրենի և մյուս աշխատողների վարձատրության չափերը և պայմանները որոշելը,

է) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ը) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը,

թ) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժ) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժա) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը,

ժբ) կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը,

ժգ) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

15. Կազմակերպության տնօրենը գործում է սույն կանոնադրության և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն։

16. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կազմակերպության տնօրենը, որը`

ա) տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից,

բ) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային),

ե) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

է) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին,

ը) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ։


IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

17. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից և կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:

18. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

19. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

20. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

21. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

22. Հիմնադիրը կարող է կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գույք:

23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

24. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ:

Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են` բացառությամբ կազմակերպությանն ամրացված գույքի վարձակալությունից ստացված վարձավճարների: Կազմակերպությանն ամրացված գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և ենթակա են մուտքագրման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

25. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ նրա կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

26. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

27. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարներից, այլ աղբյուրներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

28. Կազմակերպության ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` հիմնադրի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:


V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

29. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո կազմակերպության մնացած շահույթը ենթակա է մեկամսյա ժամկետում փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

30. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

31. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

32. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

33. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

34. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

35. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ., լրաց. 03.08.06 N 1008-Ն, լրաց. 30.08.07 N 970-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան