Գլխավոր տեղեկություն
Номер
N 1284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1230
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1284-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ (ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1284-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ (ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհված և վիրավորված)` բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվելու կարգը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած (զոհված և վիրավորված) և դրա արդյունքում բժշկական կազմակերպություն դիմած (տեղափոխված) յուրաքանչյուր անձ (այսուհետ` տուժած) ենթակա է պարտադիր հաշվառման:

3. Բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով տուժածի հաշվառումը`

1) առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում իրականացնում է տնօրենի հրամանով այդ գործառույթն ստանձնած բժիշկը (վնասվածքաբան, վիրաբույժ, իսկ գյուղական բժշկական ամբուլատորիաներում և գյուղական առողջության կենտրոններում վնասվածքաբանի կամ վիրաբույժի բացակայության դեպքում թերապևտ կամ ընտանեկան բժիշկ).

2) մասնագիտացված բժշկական հաստատություններում` ընդունարանի բժիշկը:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով տուժածի հաշվառումից հետո հաշվառումը կատարած բժիշկը դեպքի մասին հայտնում է բժշկական հաստատության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

5. Ելնելով տուժածի վիճակից` տուժածը կարող է փոխադրվել մեկ այլ բժշկական կազմակերպություն: Այս դեպքում տուժածի հաշվառում կատարած բժշկական կազմակերպության տնօրենը, իսկ նրա բացակայության դեպքում այդ իրավասությունն ունեցող այլ անձը նախապես տեղեկացնում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենին, իսկ նրա բացակայության դեպքում այդ իրավասությունն ունեցող անձին, ուր պետք է փոխադրվի տուժածը: Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում, բժշկական կազմակերպությունում տուժածի հաշվառումից անմիջապես հետո, հաշվառում կատարած բժիշկը դեպքի մասին հայտնում է բժշկական կազմակերպության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

6. Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում տուժածի հաշվառում կատարած բժշկական կազմակերպությունը տվյալ բժշկական կազմակերպություն է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետում նշված մասնագետների եզրակացությունը վնասվածքի և այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու հիմնավորվածության մասին` հաստատված բժշկական կազմակերպության տնօրենի կամ այդ իրավասությունն ունեցող այլ անձի կողմից և դրա մասին կատարում համապատասխան գրառում` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն ձևի:

7. Հաշվառման նպատակով յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում պահվում է գրանցամատյան` համարակալված, կնքված և հաստատված բժշկական հաստատության տնօրենի կողմից:

8. Գրանցամատյանում նշվում են`

1) տուժածի անունը, ազգանունը, հայրանունը (եթե նման տեղեկություններ առկա են).

2) բժշկական կազմակերպություն տուժածի դիմելու (տեղափոխվելու) օրը և ժամը.

3) բժշկական կազմակերպություն դիմելու (տեղափոխվելու) պահին տուժածի մոտ առկա վնասվածքի մանրամասն նկարագրությունը և նախնական ախտորոշումը, իսկ տեղափոխելուց հետո տուժածի` բժշկական կազմակերպությունում մահանալու դեպքում՝ նաև մահվան պատճառը և դրա վրա հասնելու ժամանակը.

4) յուրաքանչյուր փուլում տուժածին ցուցաբերված բժշկական օգնության բնույթի և ծավալի նկարագրությունը.

5) տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում` տվյալ բժշկական կազմակերպության անվանումը, փոխադրելու հիմնավորվածությունը, օրը, ժամը, փոխադրման միջոցը.

6) տուժածին բժշկական կազմակերպությունում մատուցած բժշկական ծառայությունների գումարային հաշվարկը.

7) գրանցամատյանում սույն կետի 1, 2, 3, 4, 5 և 6-րդ ենթակետերում նշված տեղեկությունները լրացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, լրացնելու ժամանակը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN

ը/կ

Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը
(նման տեղեկու- թյունների առկայության դեպքում)

Բժշկական կազ-մակերպություն

տուժածի դիմելու

տեղափոխվելու)օրը և ժամը

Բժշկական կազմա-կերպություն դիմելու (տեղափոխվելու) պահին տուժածի մոտ առկա վնասվածքի մանրամասն նկարագրությունը և նախնական ախտորոշումը, իսկ

տեղափոխելուց հետո տուժածի` բժշկական կազմակերպությունում մահանալու դեպքում` նաև մահվան պատճառը և դրա վրա հասնելու ժամանակը

Յուրաքանչյուր փուլում

տուժածին

ցուցաբերված բժշկական օգնության բնույթի, ծավալի նկարագրությունը

Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում` տվյալ կազմակերպության անվանումը, փոխադրման հիմնավորվածությունը, փոխադրման օրը, ժամը, փոխադրման միջոցը

Բժշկական կազմա-կերպությունում տուժածին մատուցած բժշկական ծառայությունների գումարային հաշվարկը

Տեղեկությունները լրացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, լրացնելու ժամանակը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան