Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 12-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2007-26.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հոդ.305
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
01.08.2007
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
01.08.2007
Дата вступления в силу
13.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2018

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

թիվ 12-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1. որոշմամբ հաստատված հավելված 2-ի 18-րդ կետի «Վիճակագրական տեղեկատվության տարածման, մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը» բաժանման ձևով վերակազմակերպել վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժնի և հասարակայնության հետ կապերի բաժնի.

ա) որոշմամբ հաստատված հավելված 2-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժին»,

բ) որոշմամբ հաստատված հավելված 2-ը լրացնել նոր՝ 28-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«28. Հասարակայնության հետ կապերի բաժին»:

Նախագահ

Ս. Մնացականյան