Գլխավոր տեղեկություն
Номер
N 1934-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.08/2(237) Հոդ.21
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1934-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.07.05 N 1094-Ն)

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.07.05 N 1094-Ն)

1. Սահմանել մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.07.05 N 1094-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը հաստատելու մասին» N 78 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

 

 Հատուկ կոչումը  Զբաղեցրած պաշտոնը  Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ)
Մաքսային ծառայության գեներալ-մայոր

Վերադաս մաքսային մարմնի ղեկավար

Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ

(սյունակն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն)

Մաքսային ծառայության գնդապետ

Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ

Վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ

 
Մաքսային ծառայության փոխգնդապետ

Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ

Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ

 
Մաքսային ծառայության մայոր

Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ

 
Մաքսային ծառայության կապիտան

Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ

 
Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ

Վերադաս մաքսային մարմնի տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան գլխավոր տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի գլխավոր տեսուչ

 
Մաքսային ծառայության լեյտենանտ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան ավագ տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի ավագ տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի տեսուչ

 
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ    

(հավելվածը փոփ., լրաց. 28.07.05 N 1094-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2005, N 1094-Ն 20.08.2005, N 1934-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան