ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 982-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Կիևյան 8, Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարաններում և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, ազգանունը | Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը | Հաշվառման կանգնելու տարեթիվը | Հատկացման տարեթիվը | ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը | Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
Ստեփանյան Եվգենիա | քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, NN 619 և 621 սենյակներ | 1989 թ. | 1992 թ. | 16.03.2004 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007 թ. N 1/7-455 |
Մարության Իլոնա | քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 205 սենյակ | 1989 թ. | 1991 թ. | 16.10.2000 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007թ. N 1/7-455 |
Բաղդասարովա Սվետլանա | քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, NN 602 և 605 սենյակներ | 1989 թ. | 1989 թ. | 16.10.2000 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007թ. N 1/7-455 |
Օսիպյան Համեստ | քաղ. Երևան, Կիևյան 8, N 59 սենյակ | 1988 թ. | 2003 թ. | 26.04.2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007 թ. N 1/7-455 |
Օսիպովա Եվգենիյա | քաղ. Երևան, Մոլդովական 70/2, Նոր Նորք ուսանողական ավանի 2-րդ մասնաշենք, N 313 սենյակ | 1988 թ. | 1990 թ. | 21.04.2004 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007 թ. N 1/7-455 |
Ավանեսյան Օլյա | քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 819 սենյակ | 1989 թ. | 1989 թ. | 24.07.2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 19.04.2007 թ. N 1/7-455 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ | Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |