Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
18 հոկտեմբերի 2007 թվականի N 1210-Ա
«ԳԵՂԱՄԱ-96» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել «Գեղամա-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 1 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Շիրազի 10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1345-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ |
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|