Գլխավոր տեղեկություն
Номер
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2007-30.01.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1181
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1492-Ն

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 31
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Կ Ա Ր Գ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:

(2-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազոր անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով նախատեսված համապատասխան փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:

6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը:

Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:

7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:

8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն):
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Ց Ա Ն Կ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

Ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին

Տեխնիկական պայմանները (առաջադրանքը)

Ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից

Ջերմատեղակայանքների, ջերմատեխնիկական սարքերի շահագործման հրահանգները, ինչպես նաև արմատուրների, ավտոմատ կարգավորիչների, չափման և հսկման սարքերի անձնագրերը

Ջերմատեղակայանքների կազմում առկա 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը

Ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները

Ջերմատեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

 

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ք. Երևան, Կառավարական տուն 2
 ____  _______    200   թ.
 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատեր  ________________________________________________
___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
Տեղադրման վայրը  _______________________________________________

Լրիվ անվանումը  ________________________________________________

Տեսակը  ______________________________________________________

Հզորությունը _______________________________________________ (ՄՎտ)

Ջերմատարի պարամետրերը  ________________________________________
(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` 0C)
___________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը  _________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը __________________
____________________________________________________________


Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
___________________________________________________________
(ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:

Կ.Տ.
Ղեկավար


__________________
(ստորագրությունը)


__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան