Գլխավոր տեղեկություն
Номер
N 261-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հոդ.268
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
15.06.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
15.06.2007
Дата вступления в силу
26.07.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007255

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 261 -Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՅԴ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է խրախուսել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործումը, ապահովել դրանց արդյունավետ կառավարումը և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ), 3-րդ կետի գ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 19-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ ռադիոհաճախականությունների օգտագործման համար մինչև 2006 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած և 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ ռադիոհաճախականությունները չօգտագործող և վճարումներ չկատարած անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքում, 2006 թվականի հունվարի 1-ից մինչև դիմում ներկայացնելու օրը ազատվում են ռադիոհաճախականությունների օգտագործման համար հաշվարկված վճարները վճարելու պարտավորությունից:

(1-ին կետը փոփ. 19.10.07 N 469-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան