ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հոկտեմբերի 2007 թ. |
N 470-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման համար մինչև 2006 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած և 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ ռադիոհաճախականությունները չօգտագործող անձանց վճարների մասին» N 261-Ն որոշման 1-ին կետը վերաբերում է նաև այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում են ներկայացրել ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրված թույլտվությունը.
1) մասնակի` ռադիոհաճախականությունների որոշակի հատվածի օգտագործման մասով ուժը կորցրած ճանաչելու համար.
2) լրիվ կամ մասնակի` ռադիոհաճախականությունների որոշակի հատվածի օգտագործման մասով ուժը կորցրած ճանաչելու համար` 2006 թվականի հունվարի 1-ից հետո ռադիոհաճախականությունների օգտագործման դիմաց մասնակի վճարումներ կատարած լինելու դեպքում:
2. Սույն որոշման 1-ին կետի 2) ենթակետում նշված մասնակի վճարները վերադարձման ենթակա չեն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |