Գլխավոր տեղեկություն
Номер
N 647-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2007-12.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.17/38(410) Հոդ.718
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2005
Дата вступления в силу
27.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2005 թվականի N 647-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 31
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 647-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը:

(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ թափոնների պահման կետի (պահեստարանի) նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների հավաքման, նախնական մշակման, փաթեթավորման և պահման մասին հրահանգի պատճենը.

ե) ճառագայթային անվտանգության ապահովման ծրագրի պատճենը.

զ) ռադիոակտիվ թափոնների հավաքման, նախնական մշակման և փաթեթավորման աշխատանքների որակի ապահովման ծրագրի պատճենը.

է) ռադիոակտիվ թափոնների պահման ֆիզիկական պաշտպանության ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

ը) ռադիոակտիվ թափոնների պահման կետը (պահեստարանը) շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) ռադիոակտիվ թափոնների պահման կետը (պահեստարանը) շահագործող անձնակազմի մոտ իոնացնող ճառագայթման հետ կապված աշխատանքների բժշկական հակացուցումների բացակայության մասին տեղեկանքի պատճենը.

ժ) սույն կետի «գ», «ե», «զ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում։

6. Կարգավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

7. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ թափոնների պահման ժամանակ ճառագայթային անվտանգության ապահովման վիճակը:

8. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու ____________________________________________________
____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ______________________________
____________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը ___________________________________
_____________________________________________________________

4. Պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը ____________________
_____________________________________________________________

5. Հայտին կից ներկայացվում են`

ա)

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

_____ __________ 200  թ.

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 647-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ԵՎ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ պետատոմհսկողություն)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ______________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան