Գլխավոր տեղեկություն
Номер
N 649-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2007-12.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.17/38(410) Հոդ.719
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2005
Дата вступления в силу
27.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2005 թվականի N 649-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 649-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների կառուցման իրավունք ունեցող սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործող կազմակերպություններ ճանաչված իրավաբանական անձինք:

4. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիան գործում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ավարտը:

5. Միջուկային տեղակայանքները կառուցվում են օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

6. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի համար տրվում է կառուցման առանձին լիցենզիա:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(7-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագիծը.

դ) միջուկային տեղակայանքի անվտանգության վերլուծության մասին նախնական հաշվետվությունը.

ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը.

զ) միջուկային տեղակայանքի հրապարակի ընտրման մասին հաշվետվությունը.

է) միջուկային տեղակայանքի կառուցման որակի ապահովման ծրագիրը.

ը) կառուցման գործընթացում ներգրավված շինարարական, մոնտաժային և այլ կազմակերպությունների` կապիտալ շինարարության իրականացման (ըստ արդյունաբերական ոլորտի) լիցենզիաների պատճենները.

թ) միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում նշված անձանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ժ) սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը.

ժա) կառուցվելիք միջուկային տեղակայանքի մասին տեղական ինքնակառավարման մարմինների և միջուկային տեղակայանքի ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

10. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

11. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

12. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների կատարման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:

Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

13. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային տեղակայանքի կառուցման անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

14. Կարգավորող մարմինը հայտի մերժման մասին որոշումը հայտատուին տալիս է որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

15. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

16. Միջուկային տեղակայանքի կառուցման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

18. Միջուկային տեղակայանքի կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն

____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրը)

____________________________________________________________

____________________________________________________________
____________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են.
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

___ ___________ 200  թ.


(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 649-Ն որոշման

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ԵՎ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ պետատոմհսկողություն)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _____________________________________
_____________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ ___________ 200  թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան