Գլխավոր տեղեկություն
Номер
N 702-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2007-12.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.799
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2005
Дата вступления в силу
09.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 702-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 9
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 702-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները՝ բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծով նախատեսված կառույցների, տեխնոլոգիական և անվտանգ շահագործումն ապահովող համակարգերի պատրաստականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ե) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման կառավարման համակարգի նկարագրությունը, որը ներառում է`

շահագործող կազմակերպության կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների ու անվտանգության ապահովման պատասխանատվության բաշխումը,

անձնակազմի պաշտոնական հրահանգները,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման կարգը.

զ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների անվտանգության գնահատման հաշվետվությունը.

է) անվտանգության ապահովման տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման ֆինանսական ապահովման ծրագիրը և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերի փաթեթը.

ը) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը.

թ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ճառագայթային անվտանգության ծրագիրը.

ժ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման որակի ապահովման ծրագիրը.

ժա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման հրահանգները.

ժբ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների վթարային հակազդման ներքին (օբյեկտային) պլանը.

ժգ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժդ) անվտանգության համար կարևոր համակարգերի պարբերական ստուգումների ծրագիրը.

ժե) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ֆիզիկական պաշտպանության համակարգի նկարագրությունը, որը պետք է ներառի`

ֆիզիկական պաշտպանության համակարգի սխեման,

ֆիզիկական պաշտպանության համակարգի շահագործման հրահանգները.

ժզ) հետևյալ լիցենզիաների պատճենները`

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման, փոխադրման,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության.

ժէ) սույն կետի «գ», «զ», «ը», «թ», «ժբ», «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը:

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ


5. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանի շահագործման լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով:

7. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանի համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

8. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 


12. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն»)____________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը _________________________________________
____________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը __________________________________
____________________________________________________________
____________________________________________________________

4. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրություն)

___________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 702 որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ԵՎ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ պետատոմհսկողություն)


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     

Մ. Թոփուզյան