Գլխավոր տեղեկություն
Номер
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1238
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1355-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2007 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված` իր տնօրինության ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը և աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

1) աճուրդի մասին արձանագրության ստորագրման օրվանից հետո 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.

3) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1355-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

NN ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Պետական համարանիշը Շարժիչի համարը Գույքի մեկնարկային գինը` գնահատված արժեքով (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ն (դրամ) Գնահատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը Տեխնիկական վիճակը
1. ԳԱԶ-2410 1989 թ. 320 ՏՏ 02 Ա/հ 262.50 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
2. ԳԱԶ-31029 1996 թ. 144 ՏՏ 02 060159 1115.64 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
3. ՌԱՖ-2203 1989 թ. 511 ՏՏ 01 35788 438.55 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
4. ՈՒԱԶ-3303 1991 թ. 419 ՏՏ 02 11001076 633.23 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
5. ՈՒԱԶ-31512 1997 թ. 230 ՏՏ 02 1003444 700.67 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
6. ՈՒԱԶ-31514 1997 թ. 356 ՏՏ 02 0402442 665.66 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
7. ՈՒԱԶ-31512 1998 թ. 389 ՏՏ 02 0102804 647.21 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
8. ՈՒԱԶ-31512 1998 թ. 388 ՏՏ 02 0507174 647.21 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
9. ՈՒԱԶ-3303 1998 թ. 139 ՏՏ 02 0200270 602.44 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
10. ՎԱԶ-21213 1993 թ. 440 ՏՏ 02 2833579 853.60 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
11. ՎԱԶ-21213 1996 թ. 233 ՏՏ 02 4135121 1079.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
12. ՎԱԶ-21213 1996 թ. 121 ՏՏ 02 4135044 1007.28 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
13. ՎԱԶ-21213 1996 թ. 020 ՏՏ 02 4138690 1079.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
14. ՆԻՍԱՆ-ՄԱՔՍԻՄԱ 1995 թ. 132 ՏՏ 02 99821 907.74 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
15. ՎԱԶ-2106 1997 թ. 202 ՏՏ 02 4596478 854.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
16. ՎԱԶ-2106 1997 թ. 110 ՏՏ 02 4382560 782.78 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
17. ՎԱԶ-2106 1997 թ. 019 ՏՏ 02 4595247 854.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
18. ՎԱԶ-2106 1999 թ. 478 ՏՏ 02 5612705 465.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
19. ՎԱԶ-2106 1999 թ. 454 ՏՏ 02 5611638 465.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
20. ՎԱԶ-2106 1999 թ. 481 ՏՏ 02 5612713 465.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
21. ՎԱԶ-2106 1999 թ. 182 ԼՕ 64 5612917 465.68 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
22. ՎԱԶ-2106 1996 թ. 257 ՏՏ 02 4036636 1046.83 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
23. ՎԱԶ-2106 1997 թ. 283 ՏՏ 02 4383398 1164.49 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
24. ՎԱԶ-2106 2001 թ. 022 ՏՏ 02 6433511 992.32 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
25. ՎԱԶ-2106 2001 թ. 168 ՏՏ 02 6439925 932.96 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
26. ԼԱԶ-420210 1991 թ. 247 ՏՏ 02 785915 646.50 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
27. ԼԱԶ-420210 1991 թ. 246 ՏՏ 02 780805 646.50 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
28. ԿԱՄԱԶ-5511 1986 թ. 266 ՏՏ 02 893718 1124.85 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
29. ԿՌԱԶ-250 1988 թ. 173 ՏՏ 02 8840934 554.35 18000 04.09.2007 թ. ոչ բարվոք
  Ընդամենը       22104.75 522000    

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան