Գլխավոր տեղեկություն
Номер
N 1260-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.24/51(350) Հոդ.1102
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2004
Дата вступления в силу
25.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1260-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 907-Ն որոշման 3-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով հակասողանքային միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված 89,01 մլն դրամ հատկացումներն ուղղել Շատին գյուղի բնակիչների` այդ թվում`

ա) 86,85 մլն դրամը՝ քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող՝ առաջնահերթ կարգով տարահանման ենթակա բնակելի տների բնակիչների,

բ) 2,16 մլն դրամը` խիստ վթարային վիճակում գտնվող, քանդման ենթակա բնակելի տան բնակիչ Վահագն Կարապետյանի բնակարանային խնդիրների լուծմանը:

Ընդ որում, սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման միջոցով:

(1-ին կետը խմբ. 23.12.04 N 1797-Ն)

2. Հաստատել անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով անհատական բնակարանային շինարարության իրականացմամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող` 2004 թվականին առաջնահերթ կարգով տարահանման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված 89,01 մլն դրամ հատկացումներն անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար քարաթափի ազդեցության գոտում գտնվող` առաջնահերթ կարգով տարահանման ենթակա բնակելի տների սեփականատերերի միջև բաշխվում են բալային եղանակով` նշված բնակելի տներում բնակվող անձանց և սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տան ընդհանուր մակերեսի թվային ցուցանիշներին համապատասխանող մեծությունների գնահատման միջոցով (առավելագույնը` 8 միավոր), ընդ որում, մեկ միավորի չափը սահմանվում է 540 հազ. դրամ.

բ) սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրում ընդգրկված քաղաքացիների կողմից` անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնվելու դեպքում տրամադրվում է աջակցություն` սույն որոշման հավելվածում նշված գումարների չափով.

գ) աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանված կարգով ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) համաձայն, քարաթափերի ազդեցության գոտում գտնվող բնակելի տների քանդման պայմանով: Ընդ որում, վճարումները կատարվում են պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում`

անհատական բնակարանային շինարարության դեպքում` ըստ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի կողմից հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի ներկայացրած հաշվետվության,

շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում` ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) առուվաճառքի պայմանագրի (կնքված) հիման վրա` գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին.

դ) անհատական բնակարանային շինարարություն իրականացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի կողմից հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթն աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է.

ե) աջակցության միջոցով անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի, իսկ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը` 6 ամիս.

զ) աջակցության միջոցով քարաթափերի ազդեցության գոտում բնակությունից ազատված բնակելի տները ենթակա են քանդման սեփականատերերի միջոցներով և ուժերով` անհատական բնակելի տան շինարարության ավարտից կամ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

է) բնակելի տների` սահմանված կարգով քանդումից և գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

(3-րդ կետը խմբ. 31.03.05 N 359-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով հակասողանքային միջոցառումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված հատկացումներն աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին փոխանցել միանվագ.

բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղի քարաթափերի ազդեցության գոտում գտնվող մնացած բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հնարավորության հարցը:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` մարզի 2005 թվականի հողային հաշվեկշիռը կազմելիս հաշվի առնել սույն որոշման 3-րդ կետի «է» ենթակետում նշված հողի կատեգորիայի փոփոխությունը:

5. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1260-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅԺ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

 

NN
ը/կ
Ազգանունը, անունը, հայրանունը

Անձանց
թիվը

Բնակելի տան
ընդհանուր
մակերեսը
 (քառ. մ)
Միավորը Տրամադրվող
աջակցության
չափը
(մլն դրամ)

 

Ընդամենը

131

2475.5

x

86.85

1.

Ազիզյան Հրազդան Հայրիկի

5

136.5

7

3.78

2.

Ազիզյան Իշխան Միքայելի

6

68.3

6

3.24

3.

Պետրոսյան Զարդար Գեղամի

3

79.0

6

3.24

4.

Հովակիմյան Նվեր Սարիբեկի

5

126.6

7

3.78

5.

Գաբրիելյան Արիստակես Խաչատուրի

6

195.4

7

3.78

6.

Սարգսյան Արիստակես Զոհրաբի

3

105.8

6

3.24

7.

Գևորգյան Բոգդան Ավագի

4

114.6

6

3.24

8.

Մելքոնյան Սենիկ Իվանի

7

96.2

8

4.32

9.

Մարգարյան Սաթիկ Արսենի

2

71.9

5

2.70

10.

Գրիգորյան Քաջիկ Խաչատուրի

3

42.6

4

2.16

11.

Գրիգորյան Մակեդոն Շմավոնի

7

121.6

8

4.32

12.

Վարդանյան Հայրիկ Սիրեկանի

8

133.7

8

4.32

13.

Եղյան Սաթիկ Սողոմոնի

6

77.6

7

3.78

14.

Մելքոնյան Գառնիկ Իվանի

9

132.3

8

4.32

15.

Մկրտչյան Քաջիկ Արտաշի

6

136.8

7

3.78

16.

Մանուկյան Ասլի Գաբրիելի

6

80.0

7

3.78

17.

Բաբայան Սոֆի Արսենի

5

96.0

7

3.78

18.

Ենոքյան Ասքանազ Սիսակի

6

69.0

6

3.24

19.

Մաթևոսյան Հրանտ Ներսեսի

7

134.1

8

4.32

20.

Հովհաննիսյան Չուբար Սահակի

7

134.4

8

4.32

21.

Հակոբյան Սիրվարդ Սիրեկանի

5

58.8

6

3.24

22.

Գրիգորյան Հրանուշ Եղիայի

5

71.0

7

3.78

23.

Պետրոսյան Արշավիր Պուրթելի

4

65.5

5

2.70

24.

Գրիգորյան Մյասնիկ Նահապետի

6

130.8

7

3.78

 

(հավելվածը խմբ. 23.12.04 N 1797-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան