Գլխավոր տեղեկություն
Номер
N 280-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.387
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.09.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.09.2007
Дата вступления в силу
13.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2007 թ.

N 280-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 27-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) կանոնակարգ 1-ի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73. Որպես որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշ` սահմանվում է, որ գրանցման պահին բանկի ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես, բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև բանկի (կամ բանկի մասնաճյուղի) տնտեսական ծրագրին և բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին: Բացի այդ.

1) բանկի խորհրդի նախագահը, բանկի խորհրդի անդամները պետք է ունենան.

ա. բարձրագույն կրթության առկայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած լինելու կամ Հայաստանի Հանրապետության, կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական ստացած լինելու դեպքում՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,

բ. բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության, կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու դեպքում` առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,

2) բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալը, տնօրինության (վարչության) անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում,

3) բանկի ներքին աուդիտի ղեկավարը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարը, պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

4) բանկի ներքին աուդիտի անդամները, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

5) բանկի գլխավոր հաշվապահը, գլխավոր հաշվապահի տեղակալը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալը պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

6) բանկի մասնաճյուղի կառավարիչը և գլխավոր հաշվապահը պետք է ունենան.

ա. բարձրագույն կրթության առկայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած լինելու, կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական ստացած լինելու դեպքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,

բ. բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության, կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու դեպքում` առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ».

2) կանոնակարգ 1-ը լրացնել 73.1 և 73.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«73.1. Սույն կանոնակարգի 73-րդ կետում նշված աշխատանքային փորձը վերաբերում է գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության, կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու համար նախատեսված աշխատանքային փորձի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 25

Երևան