Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 227-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.07.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.07.2007
Дата вступления в силу
25.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հուլիսի 2007 թ.

թիվ 227-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հուլիսի 6-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 9 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան