Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 216-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.07.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.07.2007
Дата вступления в силу
11.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հուլիսի 2007 թ.

թիվ 216-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ «ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Հայաստան առևտրի կենտրոն «Հայրապետյան եղբայրներ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի հունիսի 20-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հուլիսի 9-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստան առևտրի կենտրոն «Հայրապետյան եղբայրներ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 2ա հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 13
Երևան