Գլխավոր տեղեկություն
Номер
N 1353-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.11.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
16.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1353-Ա

 

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGIETECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2004 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդում-200366054» և «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում-9865270-Լրացումներ» վարկային ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և AREVA Energietechnic GmbH ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Երևան-375114, Զորավար Անդրանիկի 1, ՀՎՀՀ` 01522459) անունով «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները` համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1353-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGEITECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ
Հաշիվ-ապրանքագիր
համարը ամսաթիվը ապրանքների համառոտ նկարագրությունը քանակը ընդհանուր
արժեքը
1. N 26055 18.05.2007 թ. ա. B5LC սնուցման աղբյուր 115/230 Վ 2 հատ 5074,0
շվեցարական
ֆրանկ
բ. P1LA հզորության ուժեղացուցիչ 50 Վտ 4 հատ
գ. P4LQA բարձր հաճախականային ինվերտոր` ներառյալ REL.3. լիցենզիան 1 հատ
2. N 22 06.08.2007 թ. լարման տրանսֆորմատոր 3 հատ 2550,0 եվրո
լարման տրանսֆորմատորի համար տեղավորվող զետեղարան 1 հատ
լարման տրանսֆորմատորի համար ներկառուցվող նյութ 1 լրակազմ
չոր նյութ 6 հատ
մոնտաժային նյութ 1 լրակազմ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան