ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1250-Ա
«ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցելու և ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 309-Ն որոշման 8-րդ կետի համաձայն «Ջրմուղկոյուղի» և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները գտնվում են վերակազմակերպման փուլում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ջրմուղկոյուղի» և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել 2006 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված` համապատասխանաբար 51707.6 հազ. դրամ և 361437.6 հազ. դրամ շահութաբաժինների վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|