Գլխավոր տեղեկություն
Номер
N 1318-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1196
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1318-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» N 469 որոշմամբ հաստատված` ինվեստիցիոն հիմնադրամների (ֆոնդերի) վերաբերյալ կանոնադրության 1.28-րդ կետում «կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) կանոնադրության 13-րդ կետում`

ա. առաջին նախադասությունում «կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով,

բ. երկրորդ նախադասությունում «կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ հաշվարկային փոխարժեք» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի կողմից հրապարակված չէ ` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք» բառերով.

2) կանոնադրության 65-րդ կետում «կենտրոնական բանկի փոխարժեքով» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման մասին» N 245 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգի 3-րդ կետում «սահմանված հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի ամբողջ տեքստում «բանկային» բառը փոխարինել «բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշմամբ հաստատված` ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգի 54-րդ կետում «սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքների» բառերը փոխարինել «հրապարակված ԱՄՆ-ի դոլարի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը հաստատելու մասին» N 45 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգի 15-րդ կետում «հաշվարկված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի 1 դոլարի փոխարժեքի հիման վրա» բառերը փոխարինել «հրապարակված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի հիման վրա» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 134 որոշմամբ հաստատված` համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգի 8-րդ կետում`

1) առաջին պարբերությունում «սահմանված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի ու մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` հաշվարկային փոխարժեքի» բառերը փոխարինել «հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի ու մասնավորեցված ընկերության (ձեռնարկության) գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի» բառերով:

2) չորրորդ և հինգերորդ պարբերություններում «սահմանված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային» բառերը փոխարինել «հրապարակված մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշմամբ հաստատված` չկատարված հարկային պարտավորության և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգի 17-րդ կետում «սահմանված հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագրի մասին» N 2173-Ն որոշմամբ հավանություն տրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագրի 3.12-րդ կետի վեցերորդ պարբերությունում «սահմանված հաշվարկային փոխարժեքը» բառերը փոխարինել «հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշմամբ սահմանված` ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգի 7-րդ կետում «հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի «Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության բարելավման գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը հաստատելու մասին» N 1156-Ն որոշմամբ հաստատված` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման օրինակելի քաղաքականության 3.10.5-րդ կետում «սահմանված հաշվարկային փոխարժեքը» բառերը փոխարինել «հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկի 7-րդ կետի 2-րդ սյունակում «ՀՀ կենտրոնական բանկի դրամ/ԱՄՆ-ի դոլար պաշտոնական փոխարժեքը» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին դրամ/ԱՄՆ-ի դոլար փոխարժեքը» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 4 հավելվածի 4.1-ին ենթակետում «սահմանված փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ հաստատված` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի 19-րդ կետի երկրորդ պարբերությունում «սահմանված հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

15. Հանրապետական գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել իրենց կողմից ընդունված իրավական ակտերում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան