Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2007-11.07.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հոդ.273
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.06.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.06.2007
Дата вступления в силу
26.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007253

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 279-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՋԱՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ (ՀՂՈՒՄԱՅԻՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության արդյունավետության հաշվարկի ցուցանիշները`

1) ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքը` ηԱՋ = 0,9.

2) էլեկտրական էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքը` ηԱԷ = 0,41:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան