Գլխավոր տեղեկություն
Номер
N 16
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.06.1999-03.08.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.1999
Дата вступления в силу
14.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2005

040.0014.14.01.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 16

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) համապատասխան ստանդարտներում փոփոխություններ կատարելուց հետո սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը.

բ) սահմանել, որ արգելվում են այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն` նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հինգ, իսկ դրանց իրացումը Հայաստանի Հանրապետությունում` ինը ամիս հետո:

(1-ին կետը փոփ. 10.06.99 N 424)

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո արգելել այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.04.2005, N 540-Ն 01.12.2005, N 16
03.08.1999, N 493 03.08.1999, N 16
10.06.1999, N 424 10.06.1999, N 16
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան