ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հունվարի 2004 թվականի N 012/04
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Արդշինբրոք» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0007 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7 կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով Հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Արդշինբրոք» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիան (ԲԳ 0007, տրված 02.02.2001թ.)՝ Ընկերության դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Արդշինբրոք» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Նախագահ` |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|