Գլխավոր տեղեկություն
Номер
N 1946-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2007-21.04.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.18/36(560) Հոդ.806
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2007
Дата вступления в силу
28.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1946-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1350-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի  քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 2.5 հեկտարը, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից մեկ հեկտարը և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 0.12 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0.12 հեկտարը` հասարակական կառուցապատման համար։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1946-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան