Գլխավոր տեղեկություն
Номер
N 470-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.11.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հոդ.382
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
19.10.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.10.2007
Дата вступления в силу
25.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

 N 470-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման համար մինչև 2006 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած և 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ ռադիոհաճախականությունները չօգտագործող անձանց վճարների մասին» N 261-Ն որոշման 1-ին կետը վերաբերում է նաև այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում են ներկայացրել ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրված թույլտվությունը.

1) մասնակի` ռադիոհաճախականությունների որոշակի հատվածի օգտագործման մասով ուժը կորցրած ճանաչելու համար.

2) լրիվ կամ մասնակի` ռադիոհաճախականությունների որոշակի հատվածի օգտագործման մասով ուժը կորցրած ճանաչելու համար` 2006 թվականի հունվարի 1-ից հետո ռադիոհաճախականությունների օգտագործման դիմաց մասնակի վճարումներ կատարած լինելու դեպքում:

2. Սույն որոշման 1-ին կետի 2) ենթակետում նշված մասնակի վճարները վերադարձման ենթակա չեն:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան