Գլխավոր տեղեկություն
Номер
N 1083-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2007-23.02.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1017
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2007
Дата вступления в силу
13.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2007 թվականի N 1083-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19 ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն և «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշումների N 2 հավելվածների «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինները «Անձնակազմի կառավարման բաժին» տողերից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշումների N 2 հավելվածների «2. Քարտուղարություն» բաժինները բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի

Այդ կապակցությամբ որոշումների N 2 հավելվածների «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինները «Անձնակազմի կառավարման բաժին» տողերից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19 ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «2. Քարտուղարություն» բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.

2) ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը և տրանսպորտի և ճանապարհաշինության բաժինը վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական վարչության, սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչության և հաշվապահության:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`

1) «Ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչություն» տողը փոխարինել «Ֆինանսատնտեսագիտական վարչություն» և «Սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն» տողերով.

2) «3. Բաժիններ» բաժնից հանել «Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին» տողը: Նույն բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» և «Հաշվապահություն» տողերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 24

Երևան