Գլխավոր տեղեկություն
Номер
N 918-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.29/43(567) Հոդ.919
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.08.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.08.2007
Дата вступления в силу
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2007 թվականի N 918-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 16 աղյուսակներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածի NN 1 և 15 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում փայտյա տներում ապրող ընտանիքների համար շենքերի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 40,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացվում են` 2007 թվականի երրորդ եռամսյակում` 28,140.0 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 12,060.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
 օգոստոսի 16-ի N 918-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները
Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական
նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
   

այդ թվում`

   
08   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(28,140.0)      (40,200.0)
  02 Բնակարանային տնտեսություն և
բնակարանային շինարարություն
(28,140.0) (40,200.0)
   

այդ թվում`

   
    02. Բնակարանային շինարարություն (28,140.0) (40,200.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն (28,140.0) (40,200.0)
   

այդ թվում`

   
    Կապիտալ շինարարության ծախսեր (28,140.0) (40,200.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 28,140.0 40,200.0
   

այդ թվում`

   
  06 Այլ ծախսեր 28,140.0 40,200.0
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 28,140.0 40,200.0
    ՀՀ կառավարություն 28,140.0 40,200.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
 օգոստոսի 16-ի N 918-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջե-
տային
ծախսերի
գործա-
ռական
դասա-
կարգման

Ծրագրերի և
կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ
ծախսերի
ընդհանուր
ծավալը

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

կապիտալ
շինարա-
րություն

կապիտալ
նորոգում

նախագծահե-
տազոտական,
երկրաբանա-
հետախու-
զական և գեո-
դեզիաքարտե-
զագրական
աշխատանքներ

այլ
կապիտալ
ծախսեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ

(40,200.0)

(40,200.0)

     
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(40,200.0)

(40,200.0)

     
   

այդ թվում՝

 

 

     

08

02

02. Բնակարանային
շինարարություն

(40,200.0)

(40,200.0)

     
    Լեռնաձոր գյուղում
փայտյա տներում
ապրող ընտանիքների
համար շենքերի
կառուցում

(40,200.0)

(40,200.0)

     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
 օգոստոսի 16-ի N 918-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(նվազեցումները
նշված են
փակագծերում)

ինն ամիս

տարի

    ԸՆԴԱՄԵՆԸ (28,140.0) (40,200.0)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (28,140.0) (40,200.0)
   

այդ թվում`

   
08 02 02. Բնակարանային շինարարություն (28,140.0) (40,200.0)
    Լեռնաձոր գյուղում փայտյա տներում
ապրող ընտանիքների համար շենքերի
կառուցում
(28,140.0) (40,200.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան