Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2007
Дата вступления в силу
07.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2007 թվականի N 774-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Բաղդասարյանին` 120.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 60.0 հազ. դրամ, Հենրիկ Մարտիկյանին` 30.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ, Սուսաննա Ասլանյանին` 90.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ և Գագիկ Թումանյանին` 120.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 11
Երևան