Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2007-12.09.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.22/22.1 Հոդ.301.7
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.06.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.06.2007
Дата вступления в силу
30.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007287

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 199-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը, 125-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 199-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվությունը տրամադրվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող ապահովագրողները ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նախնական թույլտվությունն ստանալու նպատակով ներկայացնում են դիմում (համաձայն հավելված 1-ի), որը ներառում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները,

2) առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը` ապահովագրության պայմանագրի համարը, սերիան, կնքման ամսաթիվը, ապահովադիրը (շահառուն, ապահովագրված անձը), ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության դասը, ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը, ապահովագրավճարը, չվճարված ապահովագրավճարի չափը, ապահովագրավճարի վճարման ժամկետները, ապահովագրավճարի վճարման ուշացման ժամկետները,

3) փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները` հաստատված փոխանցողի գործադիր տնօրենի, ինչպես նաև իրավական ակտերով սահմանված կարգով որակավորված ակտուարի, իսկ նրա բացակայության դեպքում` գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի կողմից,

4) փոխանցվող ակտիվների տեսակները, չափերը և դրանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները հավաստող փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք նախատեսվել են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի նախագծում,

5) ապահովագրական պորտֆելում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի վերաապահովագրության դեպքում փոխանցողի վերաապահովագրողի համաձայնությունը` շարունակելու փոխանցվող ապահովագրական պորտֆելի վերաապահովագրված մասի հետ կապված ստանձնողի հետ վերաապահովագրության պայմանագիրը, կամ ստանձնողի վերաապահովագրողի համաձայնությունը` վերաապահովագրելու ապահովագրական պայուսակում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը, եթե նախատեսվում է այդ ռիսկերի վերաապահովագրություն,

6) ապահովագրական պորտֆելի փոխանցման ամսաթիվը,

7) սույն կարգի 1-ին կետի 1-6 ենթակետերում նշված տեղեկատվությունը հավաստող այլ տեղեկություններ` դիմումը ներկայացնողների հայեցողությամբ:

2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել փոխանցող և ստանձնող ապահովագրողներից ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ այլ տեղեկատվություն` սույն կարգի 1-ին կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:

3. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվության կամ մերժման մասին որոշումը ընդունվում է սույն կարգի 1-ին կետում նշված դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում: 60-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից որոշում չընդունվելու դեպքում նախնական թույլտվությունը համարվում է ստացված:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետը կարող է կասեցվել սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով, սակայն ոչ ավելի, քան 30 օր ժամկետով:

5. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվության մերժման դեպքում ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող ապահովագրողներն իրավունք ունեն մերժման պատճառները վերացնելուց հետո կրկին դիմել Կենտրոնական բանկ` թույլտվություն ստանալու համար:

 

 

Հավելված 1

«Ապահովագրական պորտֆելի
փոխանցման նախնական թույլտվություն
 տրամադրելու կարգը» հավելվածի

Կենտրոնական բանկի նախագահ

__________________ ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

(ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու)

 

Հարգելի __________________

____________________________________________________________ և

փոխանցող ապահովագրողի լրիվ անվանումը, հասցեն

_____________________________________________________________

ստանձնող ապահովագրողի լրիվ անվանումը, հասցեն

 

դիմում ենք ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու համար:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգի»` կից ներկայացնում ենք ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր` — էջ:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

 

Դիմումը ներկայացնող անձինք`

____________________________________________________________

(փոխանցող կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________

(ստանձնող կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

___ ______________ 200_ թ.