Գլխավոր տեղեկություն
Номер
N 1291-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.11.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1234
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
29.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1291-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 149-րդ կետի 4-րդ սյունակում «2007թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2007թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան