Գլխավոր տեղեկություն
Номер
N 864-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2007
Дата вступления в силу
03.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2007 թվականի N 864-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության որոշմամբ նշանակված «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրի տեխնիկատնտեսագիտական փորձաքննությունն իրականացնող կանադական «Սթրաթկոնա Միներալ սերվիսիս» ընկերության մասնագետ` փորձագետ Հենրիկ Թալենհորստին վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 17,661.224 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան