Գլխավոր տեղեկություն
Номер
N 884-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2007-11.10.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.900
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2007
Дата вступления в силу
16.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 884-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական ոստիկանության կառուցվածը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական ոստիկանության անձնակազմի թվակազմը՝ համաձայն N 2 հավելվածի (գաղտնի)։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 884-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Վարչություն

 

1. Շտաբ

2. Օպերատիվ-հետախուզության բաժին

3. Հետաքննչական բաժին

4. Դասալքության և զորամասն ինքնակամ թողնելու դեմ պայքարի բաժին

5. Զինվորական գույքի պահպանության բաժին

6. Փորձաքրեագիտական բաժին

7. Օպերատիվ ծառայության բաժին

8. Ներքին քննությունների բաժին

9. Կադրերի բաժին

10. Ֆինանսական բաժին

11. Բժշկական ծառայություն

12. Մարտական և հատուկ պատրաստության ծառայություն

13. Պարետային ծառայություն

14. Սպառազինության ծառայություն

15. Թիկունքային ծառայություն

16. Զինվորական ավտոտեսչություն

17. Կարգապահական գումարտակ

18. Հատուկ գումարտակ

19. Ընդունիչ-բաշխիչ բաժին

20. Կարգապահական մեկուսարան

21. Նյութատեխնիկական ապահովման և սպասարկման վաշտ

22. Կայազորային ռազմական ոստիկանության բաժիններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2022, N 752-Ն 27.05.2022, N 884-Ն
01.04.2021, N 441-Ն 03.04.2021, N 884-Ն
18.09.2014, N 998-Ն 11.10.2014, N 884-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան