Գլխավոր տեղեկություն
Номер
N 427
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.402
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2001
Дата вступления в силу
31.05.2001

040.0427.16.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2001 թվականի N 427
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Արագածոտնի մարզպետին`

ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 16-ի N 427 որոշմամբ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:

Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահության համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու տենդենցը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձերի սահմանման համար:

Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի` գնալով խորացող անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է`

համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը:

Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների միացում: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշներին`

շենքերը հին են, ոչ սեյսմակայուն և ծախսատար են վերակառուցման առումով,

շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար,

տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ:

Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:

Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթները` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`

առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն

հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում

բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն /հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն/

ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն

դեմոգրաֆիկ ցուցանիշերի հավաքագրում` ներառյալ հիվանդացությունը

ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը

կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

Ներկա իրավիճակը`

 

Արագածոտնի մարզը զբաղեցնում է 2.744 քմ տարածք` 167800 բնակչությամբ:

Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`

Աշտարակի վարչատարածք` 81300 բնակչությամբ

Թալինի վարչատարածք` 43700 բնակչությամբ

Ապարանի վարչատարածք` 26400 բնակչությամբ

Արագածի վարչատարածք` 16400 բնակչությամբ

Մարզում գործում է 27 բուժհիմնարկ, որից`

 հիվանդանոց` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/

պոլիկլինիկա` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/

ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 1 /Աշտարակ/

մարզային շտապ օգնության կայան` 1 /Աշտարակ/

առողջության կենտրոն` 1 /Արտենի/

գյուղական բժշկական ամբուլատորիա` 16

 

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 690 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 25%:

Մարզում աշխատում է`

բժիշկ` 210

բուժքույր` 738

այլ աշխատող` 172

ընդամենը` 1120

 

Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`

 

Աշտարակի վարչատարածք`

«Աշտարակի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Աշտարակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՊՓԲԸ

 

Ապարանի վարչատարածք`

«Ապարանի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Ապարանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Թալինի վարչատարածք`

«Թալինի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Թալինի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Արագածի վարչատարածք`

«Ծաղկահովտի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Ծաղկահովտի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Արտենիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն

 

Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)

 

Բուժհաստատության անվանումը  Հաճախում/
տարեկան
Բժիշկ

Բուժքույր

Այլ աշխատող Սպասարկվող բնակչություն
Աշտարակի պոլիկլինիկա

53469

53

79

14

29400

Թալինի պոլիկլինիկա

19132

18

65

10

 21164

Ապարանի պոլիկլինիկա

17586

10

27

13

14032

Ծաղկահովտի պոլիկլինիկա 18460  4 22  5 14778
Արտենի ԱԿ (ամբուլատոր) 3214 1 17  7 4043
Արագածավանի ԳԲԱ 3706 4 15 4  5797
Արագածի ԳԲԱ 2440  2  7 2  5091
Արուճի ԳԲԱ 2640 1 6 1 4311
Ագարակի ԳԲԱ 1871 2 4 1  4500
Բյուրականի ԳԲԱ 2188 3 16 1 5670
Կարբիի ԳԲԱ 3517 3 10 2 8336
Կոշի ԳԲԱ 4225 2 12 1 4325
Մաստարայի ԳԲԱ 3794 1 5 1  3867
Ն. Բազմաբերդի ԳԲԱ 4045 2 8 1  5956
Շենավանի ԳԲԱ 1656 1 5 1 5225
Ոսկեվազի ԳԲԱ 2790 3 22 1 5468
Սասունիկի ԳԲԱ 5400 2 6 1 3771
Ուջանի ԳԲԱ 2740 2 7 1 6769
Փարպիի ԳԲԱ 2447 2 7 1 5284
Քուչակի ԳԲԱ 2844 1 5 1 4350
Օշականի ԳԲԱ 5343 4 9 1 5663
Ընդամենը   121 354 70 167800

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն

 

Բուժհաստատության անվանումը Մահճակալ-
ների թիվը
(2000 թ.
)

Մահճակալ
/օրեր
(տարվա կտրվածքով)

Ծանրա-բեռնվա-ծություն % Բժիշկ Բուժ-քույր Այլ աշխատող Տարածք քմ
Աշտարակի հիվանդանոց

230

19880

23.6

 46

164

 34

18.375

վիրաբուժական բաժանմունք  50            
թերապևտիկ/նյարդաբանակ. բաժանմունք

70

           
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 60            
մանկական բաժանմունք

20

           
ինֆեկցիոն բաժանմունք  30            
վերակենդանացմ. բաժանմունք 6            
Ապարանի հիվանդանոց 140

 8088

16

11

85

27

3.982

վիրաբուժական բաժանմունք 25            
թերապևտիկ /նյարդաբանակ. բաժանմունք 40            
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 40            
մանկական բաժանմունք 20            
ինֆեկցիոն բաժանմունք 15            
վերակենդանացման բաժանմունք  -            
Թալինի հիվանդանոց 220

6739

15

24

85

20

5.914

վիրաբուժական բաժանմունք 55            
թերապևտիկ/նյարդաբանակ. բաժանմունք 60            
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 55            
մանկական բաժանմունք 30            
ինֆեկցիոն բաժանմունք 20            
վերակենդանացման բաժանմունք 6            
Ծաղկահովտի հիվանդանոց

85

3741

 12

7

33

14

1449

վիրաբուժական բաժանմունք 20            
թերապևտիկ/նյարդաբանակ. բաժանմունք 15            
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք  25            
մանկական բաժանմունք 15            
ինֆեկցիոն բաժանմունք 10            
վերակենդանացման բաժանմունք -            
Արտենիի առողջության կենտրոն 15

438

37.7

1

17

7

1039

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 15  

 

 

 

 

 

ընդամենը

 

 

 

89

384

102

 

 

Սպասվելիք իրավիճակ`

 

Ելնելով ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից, մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները`

առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.), ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,

հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումն առավել արդյունավետ կարող է լինել մարզային համակարգում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը թույլ տեխնոլոգիական հագեցվածություն ունի),

հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը զուգընթաց ուժեղացնել վերականգնողական բուժման ծառայությունը (որոշ դեպքերում ցերեկային ստացիոնարի ձևով),

հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի նպատակն է`

1. ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ,

2. համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են և պահանջում են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ, միացնել տեխնոլոգիապես ավելի հզոր հիվանդանոցներին,

3. մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների զբաղվածությունից:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ

 

Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները վերակազմակերպման կարիք չունեն, քանի որ նրանք արդեն միավորված են` կգործեն նույն կարգավիճակով, մինչև ընտանեկան բժշկության ներդրումը: Հետագայում, գործող պոլիկլինիկաների բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: 2001 թվականի ընթացքում աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրվելու է 2000 մեծահասակ, 1000 մանկական բնակչություն: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը:

Մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկան կներկայացվի մասնավորեցման:

Գյուղական բժշկական ամբուլատորիաները շարունակելով իրենց ֆունկցիոնալ գործունեությունը, կունենան ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների միացումը տվյալ տարածաշրջանի պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական վայրերում բուժօգնության որակը, հնարավորություն կընձեռի գյուղական բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների վարչական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը հոգալու համար:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճի, Ագարակի, Արագածի, Արագածավանի, Կարբիի, Մաստարայի, Ներքին Բազմաբերդի գյուղական բժշկական ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:

 

Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`

 

Բուժհաստատության անվանումը Սպասարկվող
բնակչությունը
Սպասվելիք արդյունքը
Աշտարակի պոլիկլինիկա 29400 14 ընտ. բժշկի գրասենյակ
Արուճի ԳԲԱ 4311 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ագարակի ԳԲԱ 4500 2 ընտ. բժշկի գրասենյակ
Արտենիի ԱԿ 4043 2 ընտ. բժշկի գրասենյակ
Կոշի ԳԲԱ 4325 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ուջանի ԳԲԱ 6769 3 ընտ. բժշկի գրասենյակ
Կարբիի ԳԲԱ 8336 4 ընտ. բժշկի գրասենյակ
Բյուրականի ԳԲԱ 5670 2 ընտ. բժշկի գրասենյակ
Օշականի ԳԲԱ 5663 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ոսկեվազի ԳԲԱ 5468 2 ընտ. բժշկի գրասենյակ
Փարպիի ԳԲԱ 5284 2 ընտ. բժշկի գրասենյակ
Սասունիկի ԳԲԱ 3771 1 ընտ. բժշկի գրասենյակ
Ապարանի պոլիկլինիկա 14032 7 ընտ. բժշկի գրասենյակ
Քուչակի ԳԲԱ 4350 2 ընտ. բժշկի գրասենյակ
Շենավանի ԳԲԱ 5225 2 ընտ. բժշկի գրասենյակ
Արագածի ԳԲԱ 5091 2 ընտ. բժշկի գրասենյակ
Թալինի պոլիկլինիկա 21164 10 ընտ. բժշկի գրասենյակ
Արագածավանի ԳԲԱ  5797 3 ընտ. բժշկի գրասենյակ
Մաստարայի ԳԲԱ 3867 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ն. Բազմաբերդի ԳԲԱ 5956 3 ընտ. բժշկի գրասենյակ
Ծաղկահովտի պոլիկլինիկա 14778 7 ընտ. բժշկի գրասենյակ
Ընդամենը 167800  76 ընտ. բժշկի գրասենյակ

 

(բաժինը լրաց. 12.09.01 N 851)

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն

 

 Ներկայումս Արագածոտնի մարզում գործում են 4 հիվանդանոց, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 690 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը 20%-է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Հաշվի առնելով հիվանդանոցային ծառայության թերբեռնվածությունը, նպատակահարմար է մարզում գործող հիվանդանոցներում կատարել կառուցվածքային փոփոխություններ և կրճատել մահճակալների թիվը:

Այս առումով Արագածոտնի մարզում ծրագրվում է`

պահպանել գործող հիվանդանոցների թիվը, կատարելով կառուցվածքային փոփոխություններ հիվանդանոցների ներսում (մահճակալների թվի կրճատում, հիվանդանոցների շենքերի ազատում),

հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն, որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով),

Արտենիի առողջության կենտրոնի մահճակալների թիվը կրճատել մինչև 10 (ընդհանուր պրոֆիլի)

Արագածավան գյուղում բացել առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի):

 

Ծրագրի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`

 

1. Աշտարակի վարչատարածք`

ա) Աշտարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 140 մահճակալ հզորությամբ (ներկայիս 230 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

ընդհանուր թերապևտիկ,

ընդհանուր վիրաբուժության,

ինֆեկցիոն,

մանկական,

մանկաբարձագինեկոլոգիական,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

արյան փոխներարկման կետը,

շտապ օգնության կայանը:

 

Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ փոփոխությունները`

նյարդաբանական և վերակենդանացման բաժանմունքները տեղափոխել ընդհանուր թերապևտիկ բաժանմունք,

առանձին շենքերում գործող հիվանդանոցի լաբորատորիան, կանանց կոնսուլտացիան, դատաբժշկական ծառայությունը, հակատուբերկուլյոզային կաբինետը տեղափոխել պոլիկլինիկայի շենք,

առանձին շենքում գործող դեղատունը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենքի առաջին հարկ,

պոլիկլինիկայի շենքում գործող պոլիկլինիկայի մանկական բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի մանկական բաժանմունքի առաջին հարկ` պահպանելով պոլիկլինիկային վարչական ենթակայությունը,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը և արյան կետը հիվանդանոցի տարածքից տեղափոխել պոլիկլինիկայի շենք` հիվանդանոցի վարչական ենթակայության տակ:

 

Արդյունքում կազատվեն`

1. հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքը` 4086 քմ

2. հիվանդանոցի համալիրում գործող շտապ օգնության ծառայության, դատաբժշկական ծառայության, արյան կետի, հակատուբերկուլյոզային կաբինետի փայտյա շինությունները` ընդհանուր` 400 քմ տարածք:

2. Թալինի վարչատարածք`

Թալին քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ (ներկայիս 220 մահճակալի փոխարեն): Հիվանդանոցը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

ընդհանուր թերապևտիկ,

ընդհանուր վիրաբուժական

մանկական,

մանկաբարձագինեկոլոգիական,

ինֆեկցիոն,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

շտապ օգնության ծառայությունը,

արյան փոխներարկման կետը:

 

Հիվանդանոցում կկատարվի մահճակալների թվի կրճատում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում կիրականացվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

առանձին շենքում գործող պոլիկլինիկայի ստոմատոլոգիական ծառայությունը կտեղափոխվի պոլիկլինիկայի շենք (կաբինետի կարգավիճակով), ամբողջությամբ ազատելով շենքը` 1200 քառ.մ

պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղակայվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն (հիվանդանոցի վարչական ենթակայության տակ),

պոլիկլինիկայի երրորդ հարկում գործող բժշկական ուսումնարանը կտեղափոխվի ազատված ստոմատոլոգիական ծառայության շենք:

 

3. Ապարանի վարչատարածք`

Ապարան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս 140 մահճակալի փոխարեն),  որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

ընդհանուր թերապևտիկ,

ընդհանուր վիրաբուժական,

մանկական,

ինֆեկցիոն,

մանկաբարձագինեկոլոգիական,

շտապ օգնության ծառայությունը,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

արյան փոխներարկման կետը:

 

Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցի հիմնական շենք, ազատելով փայտյա շինությունը,

պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

(հիվանդանոցի վարչական ենթակայության տակ):

 

Արդյունքում կազատվեն հետևյալ մասնաշենքերը`

շտապ օգնության վթարային, փայտյա շինությունը` 400 քմ տարածքով:

 

4. Արագածի վարչատարածք` կգործի մեկ հիվանդանոց (Ծաղկահովտի հիվանդանոց) 40 մահճակալ հզորությամբ (ներկայիս 85 մահճակալի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

ընդհանուր թերապևտիկ,

ընդհանուր վիրաբուժական,

ինֆեկցիոն,

մանկական,

մանկաբարձագինեկոլոգիական,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,

շտապ օգնության ծառայությունը,

արյան փոխներարկման կետը:

 

Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխություններ`

շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային հիմնական շենք,

առանձին շենքում գործող լվացքատունը կտեղափոխվի հիվանդանոցի նկուղային հարկ,

փայտյա տնակում գործող մանկական ծառայության բաժանմունքը կտեղափոխվի պոլիկլինիկայի հիմնական շենք,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն ծառայությունը` պոլիկլինիկայի 1-ին հարկ:

 

Արդյունքում կազատվեն`

փայտյա տնակում գործող մանկական ծառայության շենքը, շտապ օգնության և լվացքատան շենքերը` ընդհանուր 400 քմ տարածքով:

 

5. Արտենիի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի)

 

6. Արագածավանի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի)

 

Այսպիսով, Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.

Օպտիմալացման արդյունքում Արագածոտնի մարզում մահճակալային ֆոնդը կկրճատվի մինչև 380 և կազատվի 6.486 քմ տարածք:

 

Բուժհաստատության անվանումը

Առ 01.01.2001 թ. բաժանմունքների մահճակալների ֆոնդը 

Ծանրաբեռն-
վածություն %

Առաջարկվող օպտիմալ
կառուցվածք
(բաժանմունք)
մահճակալ

Աշտարակի հիվանդանոց թերապևտիկ 70

 

30

  վիրաբուժական

50

 

45

 

ինֆեկցիոն

30

 

10

 

մանկական

20

 

10

  մանկ/գինեկոլոգիական

60

 

45

 

վերակենդանացման

6

 

5

 

Ընդամենը

230

23.6

140

Ապարանի հիվանդանոց

թերապևտիկ

40

 

15

  վիրաբուժական

25

 

 25

  ինֆեկցիոն

15

 

 10

  մանկաբարձագինեկոլոգ.

40

 

 20

 

մանկական

15

 

 10

 

վերակենդանացման

-

 

 -

 

Ընդամենը

140

16

80

Թալինի հիվանդանոց

թերապևտիկ

60

 

15

 

վիրաբուժական

55

 

35

 

մանկաբարձագինեկոլոգ.

55

 

25

 

ինֆեկցիոն

20

 

10

 

մանկական

30

 

10

  վերակենդանացման

6

 

5

 

Ընդամենը

220

15

100

Ծաղկահովտի հիվանդանոց վիրաբուժական

20

 

10

 

թերապևտիկ

15

 

5

 

մանկական

15

 

5

  ինֆեկցիոն

10

 

5

 

մանկ/գինեկոլոգիական

25

 

15

 

Ընդամենը

85

12

40

Արտենիի ԱԿ

Ընդամենը

15

 

10

Արագածավանի ԱԿ

 

-

 

10

Ընդամենը

 

690

 

380

(ծրագիրը լրաց. 12.09.01 N 851)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2001, N 851 28.09.2001, N 427
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան