Գլխավոր տեղեկություն
Номер
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2007-08.06.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1036
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2007
Дата вступления в силу
20.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2007 թվականի N 1110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.1-ին հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին հայտնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 20-ի N 1110-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին, ինչպես նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած և այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած անձանց կողմից դրա մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին հայտնելու ընթացակարգերը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ՝ հայտարարություն տվող) այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում՝ ընդունելու կամ ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ անձնագրային և վիզաների վարչություն) կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում), իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ:

3. 1995 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած և այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած անձինք (այսուհետ` հայտարարություն տվող) սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում են Հայաստանի Հանրապետությունում՝ անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ:

4. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին հայտնելիս` հայտարարություն տվողը ներկայացնում է՝

1) դիմում,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը,

3) այլ պետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացու և այլ պետության քաղաքացու անձնագրերի նոտարական կարգով վավերացված պատճենները:

5. Դիմումում նշվում են այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը, հայտատարություն տվողի անունը, ագգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության անվանունը, որի քաղաքացիությունն ստացել կամ ընդունել է, քաղաքացիությունն ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումն ստորագրում է հայտարարություն տվողը՝ նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

6. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս` հայտարարություն տվողը ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

7. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս` հայտարարություն տվողն ուղարկում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում անձնագրերի և անձնագրերի պատճենների համապատասխանությունը ճշտելուց անմիջապես հետո անձնագրերը վերադարձվում են հայտարարություն տվողին:

9. Ստորաբաժանումը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումը և հայտարարություն տվողի անձնագրերի պատճենները, ինչպես նաև անձնագրերի` նոտարական կարգով վավերացված պատճեններն ուղարկում է անձնագրային և վիզաների վարչություն:

10. Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան