Գլխավոր տեղեկություն
Номер
N 177
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-12.02.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.222
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Дата вступления в силу
01.04.2001

040.0177.09.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2001 թվականի N 177
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակ է համարվում միջոցառմանը մասնակցող յուրաքանչյուր անձի կողմից ներմուծված յուրաքանչյուր բաժանելի ապրանքատեսակից մինչև 50 միավոր (հատ, զույգ և այլն), եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 250 հազ. դրամը:

(1-ին կետը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված նմուշային քանակներով` ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսային վճարներից, եթե միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հրավերով կամ նրանց նախաձեռնությամբ:

3. Յուրաքանչյուր ցուցահանդես, միջազգային տոնավաճառ կամ նմանատիպ այլ միջոցառում կազմակերպելու դեպքում կազմակերպող կողմը նախապես` նշված շրջանակներում ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 15 օր առաջ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե գրավոր տեղյակ է պահում միջոցառման անցկացման ժամկետների և վայրի մասին:

(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

4. Սահմանել, որ`

ա) ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, իսկ հետո արտահանվող ապրանքները` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Միջոցառման ընթացքում իրացված կամ այլ նպատակներով տնօրինված ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով.

բ) մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը կրում է այդ ապրանքները տեղափոխող անձը:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան