«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2004 թվականի N 94-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ, ՄՐՑՈՒՅԹՈՎ ՈՒ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 561 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1399-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 16, 17, 18, 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Անշարժ գույքի շուկայական արժեքով 132.000 դրամ գնահատված, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը պատկանող` Երևանի Մելիքյան 2/4 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը և օբյեկտին հարող 0.01417 հեկտար հողատարածքը կադաստրային արժեքով մասնավորեցնել մրցույթով:
1.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը` 250.000 դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում,
գ) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում և սույն որոշման 1.5-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումից հետո մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
1.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
բ) շինարարության ավարտման ժամկետը,
գ) ներդրումների չափը:
1.4. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Կոտայքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող` 653,83 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 12054000 դրամ գնահատված «Չայկա միավորում» «փոքր» օբյեկտը` վերջինիս հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
(2.1-րդ կետը փոփ. 29.04.04 N 680-Ն)
2.2. «Չայկա» միավորում» «փոքր» օբյեկտը 12054000 դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Վերին Պտղնիի գյուղական համայնքի ղեկավարի միջոցով ապահովել «Չայկա» միավորում» «փոքր» օբյեկտի կողմից զբաղեցված 1,4 հեկտար հողամասի վարձակալության իրավունքով տրամադրումը «Չայկա» միավորմանը:
(2.2-րդ կետը խմբ. 22.07.04 N 1156-Ն)
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) իր միջոցների հաշվին կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման 9.2-րդ կետով Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոնի կազմից առանձնացված «Դավիթ» ընտանեկան ձեռնարկության կողմից վարձակալված 48.34 քառ. մետր մակերես ունեցող` «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար սահմանված կարգով 770 հազ. դրամ գնահատված պետական գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Սահմանել պետական գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` 192500 դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «Փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար սահմանված կարգով 1617 հազ. դրամ գնահատված` Վանաձորի Տիգրան Մեծի N 42 շենքի բացվածքում գտնվող` 31.2 քառ. մետր մակերես ունեցող Վանաձորի գրախանութների «Վանք-91» միավորման N 10 գրատունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
4.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 1617 հազ. դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով երկամսյա ժամկետում,
բ) իր միջոցների հաշվին կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների կատարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 9.2-րդ կետից հանել «Դավիթ» ընտանեկան ձեռնարկությանը» բառերը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին» N 1399-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշման 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.07.2004, N 1156-Ն | 09.09.2004, N 94-Ն | |
29.04.2004, N 680-Ն | 03.06.2004, N 94-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|