Գլխավոր տեղեկություն
Номер
N 140-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.330
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.01.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2004
Дата вступления в силу
27.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2004 թվականի N 140-Ն

 

«ԳԱՎԱՌԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գավառի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ճամբարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Սևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գավառի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ճամբարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Սևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 03.06.04 N 855-Ն)

2. Ստեղծել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն հավելվածի:

3. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) տարածաշրջանում սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը, դրանց մասին հաշվետվությունների կազմումը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

բ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

գ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն աջակցությունը, տարածաշրջան գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների անհատույց ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը մարզի համայնքների անասնաբույժներին.

ե) տարածաշրջանի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

զ) տարածաշրջանում անասնապահական մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

ը) տարածաշրջանում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

թ) տարածաշրջանում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.

ժ) տարածաշրջանում տիրող` գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.

ժա) տարածաշրջանում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումը և իրականացումը:

4. Թույլատրել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) անասնաբուժական գործունեություն, որը ներառում է`

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ձեռքբերումը և մատակարարումը տնտեսավարող սուբյեկտներին` համապատասխան միջոցառումների իրականացման համար,

անասնաբուժական խորհրդատվության մատուցումը,

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը,

գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացումը.

բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ, որոնք ներառում են կենդանական ծագում ունեցող հումքի ու մթերքի անասնաբուժական-սանիտարական փորձաքննության իրականացումը:

5. Սահմանել, որ`

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Գավառի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Սևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 85, 45 տոկոսներով.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.04 N 855-Ն)

գ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի և դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Գավառի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ճամբարակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», և «Սևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

(5-րդ կետը խմբ., փոփ. 03.06.04 N 855-Ն)

6. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել այդ կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 29-ի N 140-Ն որոշման

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Ճամբարակի մասնաճյուղ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Գավառի մասնաճյուղ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.06.2004, N 855-Ն 01.07.2004, N 140-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան