ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մայիսի 2004 թ. N 100/04
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Էտալոն ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63-րդ հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`
1. Բավարարել «Էտալոն ինվեստ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված լիցենզիայի դիմումը` տրամադրելով արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0051 լիցենզիան:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը` սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությանը և «Էտալոն ինվեստ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ արժեթղթերի |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|