Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 244-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.08.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
09.08.2007
Дата вступления в силу
09.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 օգոստոսի 2007 թ.

թիվ 244-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 596 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԿԱՐՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հուլիսի 20-ի դիմումը՝ քաղաք Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 9 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 596) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԿԱՐՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 596 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՐՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 9) հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ՝

Ա. Ջավադյան


2007 թ. օգոստոսի 9
Երևան